spot_imgspot_img

ԱՄՆ-ում կառուցում են արևային մարտկոցներով և էկոհամակարգով «Տեսլայի թաղամասեր»

Mignews.com-ը գրում է, որ «Տեսլայի թաղամաս» -ը տերմին է, որն օգտագործվում է այն նոր մշակումների համար, որտեղ բոլոր տները լիովին կամ մասնակիորեն ինտեգրում են Tesla էներգետիկ էկոհամակարգին, ներառյալ Powerwall տնային մարտկոցները:
Լավագույն օրինակը Brookfield Asset Management-ի և Dacra-ի նոր հսկա զարգացման նախագիծն է Տեխասի նահանգի Օսթինում: Այնտեղ կառուցում են ավելի քան 12000 նոր տներ Tesla-ի արևային տանիքներով և Powerwalls-ներով:

Հիմա նաև Լաս Վեգասի The Arches կոչվող նոր նախագիծն է դառնում «Տեսլայի թաղամաս»: Տնաշինական Lennar ընկերությունը հայտարարել է 51 տներով նոր նախագծի սկսման մասին, ընդ որում յուրաքանչյուր տուն հագեցած կլինի արևային մարտկոցներով, Tesla Powerwalls-ներով և էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններով: Lennar-ը հայտարարել է, որ Tesla Powerwalls-ները կօգտագործվեն ինչպես պիկային բեռնվածությունները հաղթահարելու, այնպես էլ պահեստային էներգիա կուտակելու համար:

«Tesla Powerwall-ը լիովին ինտեգրված մարտկոցների համակարգ է, որը գործում է որպես տան մասնակի կրկնօրինակում: Ավելորդ արևային էներգիան պահվում է Powerwall-ում ցերեկային ժամերին և օգտագործվում է գիշերը, պիկ ժամանակահատվածներում կամ հոսանքազրկման ժամանակ կախված նրանից, թե ինչպես է տան սեփականատերը կարգավորել կոնֆիգուրացիան: Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում միայն Powerwall-ով կշարունակի աշխատել սառնարանը, կմիացվեն ամենակարևոր լույսերը, կմիացվի ավտոտնակի դուռը և թույլ կտավի մուտք գործել ինտերնետ և դիտել հեռուստացույց», — բացատրել է Lennar ընկերության Լաս Վեգասի բաժնի նախագահ Ջոյ Բրոդլը,- Էներգախնայողության անհավանական նախաձեռնություններով և լավ մտածված հատակագծերով The Arches-ը տնային տնտեսությունների համար ինչ որ բան կգտնի կյանքի յուրաքանչյուր փուլում: Այդ թաղամասը իդեալական կլինի նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի կայուն ապրելակերպ վարել և վայելել ամբողջ տարվա այն արևը, որն առաջարկում է Լաս Վեգասի հովիտը»:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am