spot_imgspot_img

Ֆինլանդիայում սկսել են արտադրվել «Արևային» ավտոմեքենաներ

Zib.com.ua-ն գրում է, որ ակնհայտ է, որ վաղ թե ուշ էլեկտրական մեքենաներն ամբողջությամբ կփոխարինեն ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաներին։ Նիդեռլանդներում ավելի հեռուն են գնացել և ստեղծել են էլեկտրական մեքենա, որն աշխատում էր արևային մարտկոցներով:

Lightyear-ն արդեն սկսել է աշխարհում առաջին նման ավտոմեքենայի զանգվածային արտադրությունը, որը կոչվում է One, այդ մասին հայտնում է Zakon i Biznes-ը:
Այն ունի կոր արևային մարտկոցներ կապոտի և տանիքի վրա: Նման մեքենան առանց լիցքավորման կարող է աշխատել Ամստերդամում երկու ամիս ամառվա ընթացքում, իսկ Պորտուգալիայում և այլ արևոտ վայրերում մինչև 7 ամիս։ Ինժեներների կարծիքով արևային էներգիան ամեն օր ավելացնում է մեքենայի հեռահարությունը մինչև 70 կմ-ով։
Արտադրությունը սկսվել է Ֆինլանդիայում։ Այժմ հավաքման գծից շաբաթական մեկ մեքենա է դուրս գալիս, իսկ հաջորդ տարվա երկրորդ կեսին նախատեսվում է արագացնել արտադրությունը մինչև 5 ավտոմեքենա։

Ավելի վաղ հոլանդական մեկ այլ ստարտափ մշակել էր աշխարհում առաջին «արևային» էլեկտրական մեքենան երկար ճանապարհորդությունների համար։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am