spot_imgspot_img

Բրազիլիայի բնիկների գյուղերում կտեղադրվեն արևային մարտկոցներ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Բրազիլիայի բնիկների համայնքների սնուցման համար էներգետիկների կողմից արևային մարտկոցների տեղադրման վերջին փուլը շուտով կավարտվի: Այս մասին հայտնել է Բրազիլիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարարության (MME) մամուլի ծառայությունը։

Նախարար Ալեքսանդր Սիլվեյրան ընդգծել է, որ «դա չափազանց կարևոր է Յանոմամիի բնակիչների էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանները բարելավելու համար, քանի որ նրանք այնպիսի վատ խնդիրներ ունեն, որոնք հրատապ լուծում են պահանջում»: Տարածքային մեկուսացված վեց համայնքներ՝ Վալո Պալի, Պալիմիու, Սերա դա Էստրուտուրա, Աուարիս, Սուրուկուկու և Քսեքսենա, կստանան իրական այնպիսի օգնություն, որի անհրաժեշտությունը հայտարարել էին Առողջապահության նախարարությունը և Բնիկ ժողովուրդների ազգային հիմնադրամը։

Տեղադրվելիք սարքավորումները ներառում են արևային վահանակներ և հոսանքի կուտակման մարտկոցներ։ Դա հնարավորություն կտա էլեկտրաէներգիայով ապահովել Ռորաիմա հասարակածային նահանգի բնակչությանը, որն ապրում է Բրազիլիայի հյուսիս-արևելյան մասում գտնվող Ամազոն գետի հարթավայրում, և այդ ամենը առանց էլեկտրացանցերի ծախսատար շինարարության։

Նշենք, որ նմանատիպ լուծումներ օգտագործվում են Ռուսաստանի Յակուտիայի դժվարամատչելի բնակավայրերի համար։ Ամռանն օգտագործվում է արևային էներգիա, իսկ ձմռանը դիզելային գեներատորները։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am