spot_imgspot_img

Ալբանիայում եզակի լողացող արևային ֆերմայի հզորությունը հասնում է 2 ՄՎտ-ի

Offshore-energy.biz-ը գրում է, որ Նորվեգական Statkraft AS և Ocean Sun ընկերությունները 500 կՎտ հզորությամբ երեք լրացուցիչ լողացող արևային կլաստերներ է տեղադրել Ալբանիայի հարավ-արևելքում գտնվող Բանջա ջրամբարում, և դրանով իսկ ավելացրել տեղական լողացող արևային զանգվածի ընդհանուր հզորությունը: Հիմա Ալբանիայի այդ եզակի լողացող արևային ֆերմայի հզորությունը հասնում է 2 ՄՎտ-ի:

Չորս կլաստերներից բաղկացած համակարգը էլեկտրաէներգիա կարտադրի Ալբանիայի էլեկտրաէներգիայի բաշխման ազգային ցանցի կարիքների համար։ Յուրաքանչյուր կլաստեր՝ գրեթե 4 հազար քառակուսի մետր մակերեսով համալրված է մոտավորապես 1,6 հազար արևային մարտկոցներով: Լողացող արևային էլեկտրակայանը 2022 թվականի ապրիլից աշխատում է սպասածին համապատասխան։ Համակարգը, ըստ հաշվարկների, տարեկան կարտադրի գրեթե 3 ԳՎտ/ժ էլեկտրաէներգիա։

2021 թվականի ամռանը տեխնիկական խնդիրների պատճառով անհրաժեշտ է եղել շտապ հեռացնել լողացող թաղանթը և երկու նավակներով միացված լողացող օղակը, որոնք վնասվել և մասամբ լցվել էին։ Արևային ֆերման վերսկսել է աշխատանքը մեկ տարվա ընդմիջումից հետո, որն անհրաժեշտ էր վերականգնման աշխատանքների և նախագծային ճշգրտումների համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am