spot_imgspot_img

Փոխել աշխարհը՝ Tesla-ի մեթոդով. Ի՞նչ կարժենա արևային էներգիայի գլոբալ տարածումը

Ամերիկյան Tesla ընկերությունը մեծ զեկույց է ներկայացրել, թե ինչպես կարելի է վերափոխել աշխարհը ՝ հրաժարվելով արդյունահանվող վառելիքից և ներկայացնելով իր հաշիվները, թե որքան կարժենա այն։

Ըստ Իլոն Մասկի ընկերության՝ ավանդական վառելիքներից հրաժարվելը հօգուտ կանաչ և վերականգնվող աղբյուրների՝ այսօր կարժենա շատ ավելի քիչ, քան էներգիայի արտադրության մեջ նավթի և գազի շարունակական օգտագործումը։ Նոր հաշվարկներով 20 տարվա ընթացքում կպահանջվի 10 տրիլիոն դոլար, որպեսզի համաշխարհային ամբողջ էներգետիկան ստացվի մաքուր և վերականգնվող աղբյուրներից։

Tesla-ի վերլուծաբանները պնդում են, որ այդ գումարները կարելի է դնել աստիճանաբար՝ բաժանելով 20 տարվա ընթացքում, ընդ որում մարտկոցների պատրաստման համար տարբեր մետաղներ օգտագործելու նպատակով կծախսվի 1 միլիարդ դոլար, մաքուր էներգիայի գլոբալ անցման վերաբերյալ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է ներդրողների համար միջոցառման ժամանակ։ Նշվում է, որ այդ 10 տրիլիոն դոլարը 20 տարվա ընթացքում կազմելու է համաշխարհային տնտեսության ընդամենը 0, 5 %-ը, ինչը սակայն զգալիորեն պակաս է արդյունահանվող վառելիքի վրա կատարվող ծախսերից։

Tesla-ն ինքը պատրաստ է իր ներդրումը ունենալ ոչ միայն սարքավորումների ստեղծման, այլև համապատասխան գիտական մեթոդները ներկայացնելու առումով։ «Էլեկտրաֆիկացված և կայուն ապագան ֆիզիկապես իրագործելի է և պահանջում է ավելի քիչ ներդրումներ և նյութերի արդյունահանում, քան այսօրվա անկայուն էներգետիկ տնտեսությունը պահպանելը», — ասվում է զեկույցում։ Վերականգնվող էներգիայի գլոբալ փոխակերպման անցնելը թերևս առաջին հերթին ոչ այնքան և տնտեսական, որքան քաղաքական խնդիր է։

Նավթ արդյունահանող երկրները չափազանց հզոր են այս պահին նման նախաձեռնություն թույլատրելու համար, մինչդեռ, օրինակ, Հայաստանը կարող է լրջագույն ծախսեր իրականացնել, թեպետ մենք բազմաթիվ երկրներից հետ եբք մնում, սակայն որոշակի հնարավորություններ դեռևս կան։

Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Աննա Նադոյան