Hightech.plus-ը գրում է, որ պերովսկիտի արևային մարտկոցներն ունեն արևային էներգիայի բարձր ներուժ և կարող են փոխարինել սիլիցիումային մարտկոցներին: Սուոնսիի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մասնագետները մշակել են ածխածնային թանաքի էժան բանաձև պերովսկիտ արևային մարտկոցների արդյունաբերական տպագրության համար: Այսպիսով, հնարավոր է դառնում մասսայական արտադրել գրեթե անսահմանափակ չափերի լիարժեք ֆունկցիոնալ սարքեր: Թեստերում տպագրության համար հիմքի երկարությունը հասել է 20 մետրի, իսկ տպագիր ֆոտոբջիջների արդյունավետությունը կազմել է 10,8%:
Սովորաբար, պերովսկիտային արևային բջիջները պատրաստվում են ոսկե էլեկտրոդներով դանդաղ և թանկ գոլորշիացման գործընթացի միջոցով: SPECIFIC ինովացիոն կենտրոնի գիտնականներին հաջողվել է գտնել ածխածնային էլեկտրոդի լուծույթի ճիշտ բաղադրությունը, որի բաղադրիչներից մեկը թաղանթ է ստեղծում, երբ չորանում է առանց տակի շերտը կոռոզիայի ենթարկելու: Այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել բազմիցս՝ ցածր ջերմաստիճանի և բարձր արագության խմբաքանակի արտադրության դեպքում։
Ածխածնային էլեկտրոդներով սարքերը ոսկու էլեկտրոդների համեմատությամբ ապահովում են նմանատիպ ֆոտոգալվանային արդյունք: Փոքր մասշտաբի ֆոտոգալվանային բջիջների փորձարկումները կոշտ ապակե հիմքի վրա ցույց են տվել 13-14% արդյունավետություն և լրացուցիչ առավելություններ՝ բարձր ջերմաստիճաններում արդյունավետության բարձրացում, երկարաժամկետ կայունության բարելավում: Իսկ 20 մետր երկարությամբ հիմքի վրա տպված գլանափաթեթով սարքը ցույց է տվել էներգիայի փոխակերպման արդյունավետությունը 10,8%:
Հաջորդ խնդիրը, որով կզբաղվեն հետազոտողները, տեխնոլոգիայի արդյունավետությունն ապացուցելն է: Դա անելու համար նրանք պետք է իրենց սեփական մեթոդով պերովսկիտային նյութերից ածխածնային էլեկտրոդներով ֆունկցիոնալ արևային մարտկոց պատրաստեն։ Հետո այն պետք է փորձարկվի դաշտում, բաց երկնքի տակ։
Պերովսկիտը ավելի ու ավելի է հայտնվում գիտական ամսագրերի վերնագրերում որպես արևային էներգիա արտադրելու խոստումնալից նոր տեխնոլոգիա: Ռոչեսթերի համալսարանի ինժեներները (ԱՄՆ) ավելացնելով արծաթի արտացոլող շերտ մշակել են դրա արդյունավետությունը եռապատկելու միջոց: Դա հնարավորություն է տվել փոխել պերովսկիտում էլեկտրոնների փոխազդեցությունը նվազեցնելով ռեկոմբինացիայի ազդեցությունը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am