spot_imgspot_img

2022թ. համաշխարհային էլեկտրաէներգիայի 12 %-ն արտադրվել է արևի և քամու շնորհիվ

Էլեկտրաէներգիայի ամենամյա գլոբալ զեկույցը, որը հրապարակել է միջազգային Ember վերլուծական կենտրոնը, ցույց է տվել, որ 2022 թվականին համաշխարհային էլեկտրաէներգիայի 12 %-ն արտադրվել է արևի և քամու շնորհիվ, իսկ 2021 թվականին այդ թիվը կազմել է միայն 10 %-ը, ընդ որում արդեն 18-րդ տարին շարունակ էներգետիկայի ամենաարագ աճող ոլորտը արևային էներգիայի արտադրությունն է։ 2022 թվականին այն աճել է 24 %-ով, իսկ քամու գեներացիան միայն 17 %-ով։

Ընդհանուր առմամբ վերականգնվող էներգիայի աղբյուրների և ատոմային էներգետիկայի ծավալը համաշխարհային էներգոարդյունաբերության մեջ կազմել է 39 %, սա ևս նոր ռեկորդ է։ Գազի հաշվին էլեկտրաէներգիայի արտադրությունը 2022 թվականին նվազել է վառելիքի բարձր գների պատճառով, թեպետ նվազումն այնքան էլ մեծ չէ, ընդամենը 0,2 %։ «Էմբեռը» կանխատեսում է արդյունահանվող վառելիքի միջոցով էներգիայի արտադրության նվազում արդեն 2023 և 2024 թվականներին։

Գլոբալ էլեկտրաէներգետիկ ոլորտը առաջինն է, որն անհրաժեշտ է ածխաջրազրկել էլեկտրաէներգիայի պահանջարկի աճին զուգահեռ, քանի որ արևային էլեկտրաֆիկացիան թույլ է տալիս կրճատել արտանետումներն ամբողջ տնտեսության մեջ, զեկույցի հեղինակները նշում են, թե արդեն 2040 թվականին հնարավոր կլինի հասնել դրանց զրոյական մակարդակին։ Նախկինում կանխատեսումը վերաբերում էր 2050 թվականին։

-Էներգետիկ ոլորտի դեկարբոնիզացիան շարունակվում է, քանի որ քամու և արևային էներգետիկայի ռեկորդային աճը թույլ է տվել հասնել արտանետումների ամենացածր ծավալին արդեն 2022 թվականին,- նշել են զեկույցի հեղինակները։ Հայաստանում ևս էներգետիկան զգալի աճ է գրանցել անցած տարվա ընթացքում, սակայն նույնիսկ համաշխարհային մակարդակով հետ ենք մնում, այս պահի դրությամբ մոտավորապես 7-8 % է կազմում, պատճառը թե՛ քաղաքական կամքի բացայությունն է և թե՛ համապատասխան միջոցների պակասությունը։

Հայաստանն ունի արևային վահանակներ արտադրով ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», որը միայնակ չի կարող բավարարել բոլոր անհրաժեշտ ծավալները։