spot_imgspot_img

Ի՞նչ է պատահել Եվրոպայի ամենահին արևային էլեկտրակայանին

Pikabu.ru-ն գրում է, որ Շվեյցարիայի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի արևային էլեկտրակայանը տեղադրվել և շահագործման է հանձնվել դեռևս 1982 թվականին։ Էլեկտրակայանը տեղադրվել է ֆիզիկոս Մարիո Կամանինի նախաձեռնությամբ։ Դա Եվրոպայի առաջին արևային էլեկտրակայաններից մեկն է։ Էլեկտրակայանը ստեղծվել է հետազոտության նպատակով։

Այդ ժամանակների համար անհավանական 10 կՎտ հզորությամբ էլեկտրակայանը, որը բաղկացած էր 288 մոդուլներից յուրաքանչյուրը 37 Վտ, արժեր 288000 եվրո, կամ 21,30 եվրո վտ-ի համար։ Վահանակի արդյունավետությունը 10% էր, մոդուլի չափսը՝ 121,9×30,5×3,8 սմ, քաշը 4,9 կգ։

Մեկնաբանություններում հաճախ կարելի է փաստարկներ լսել, որ արևային մարտկոցների կյանքը 10 տարուց պակաս է, բայց այնքան էլ պարզ չէ, թե որտեղի՞ց է նման տեղեկությունը, նաև, արևային մարտկոցների արագ քայքայման հետ կապված վախերն ու ֆոբիաներն են զանգվածաբար տարածվում ուղղակի ասենք, որ համալսարանի էլեկտրակայանը շարունակում է էներգիա արտադրել 40 տարի անց էլ: 40 տարի անց, վահանակները կորցրել են իրենց սկզբնական հզորության 8%-ը: Դա հիանալի արդյունք է, քանի որ, ինչպես տեսնում ենք, արևային վահանակների կյանքը շատ ավելի երկար է տևում, քան պնդում են շատ մեկնաբաններ:

Գիտական ​​ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամանակակից արևային մարտկոցները ձեզ կծառայեն 60 տարուց շատ ավելի երկար և, ամենայն հավանականությամբ, կփոխարինվեն այս ժամանակահատվածից շատ ավելի վաղ առևտրային էլեկտրակայաններում, բայց փոխարինման պատճառը կլինի ոչ թե արտադրության անկումը, այլ հնացումը, դրանք կփոխարինվեն ավելի արդյունավետներով, իսկ օգտագործված վահանակները կգտնեն այլ սպառող:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am