24.kz-ն գրում է, որ Էստոնիայում գործնականում զրոյական էներգիայի սպառում ունեցող դպրոց է հայտնվել։ Այն գտնվում է Պուլվե քաղաքում։ Ներկայումս դպրոցի մարզադահլիճն է վերակառուցում: Տանիքի վրա տեղավորվում են մոտ 150 արևային մարտկոցներ, որոնք ժամում արտադրում են գրեթե 38 կՎտ էլեկտրաէներգիա։ Ավտոմատ շերտավարագույրները շարժվում են վեր ու վար՝ կախված լույսի մակարդակից: Նման կերպ է կարգավորվում շենքի ներսում ջերմաստիճանը։
Մարիտ Օիմետ, ուսուցիչ. — Մեր էներգաարդյունավետ դպրոցի տանիքին մոտ 140 մետր բարձրության վրա տեղադրված են արևային մարտկոցներ, իսկ դասասենյակները տեղակայված են հարավային կողմում՝ հնարավորինս ավելի շատ արևի լույս գրավելու համար: Փայտից կոնստրուկցիաները ամենուր են, դրանք ստեղծում են հարմարավետության և ջերմության զգացում։
Կուլդար Լեյս, ծրագրի ղեկավար. — Մեր փոքրիկ քաղաքի համար սա մեծ թռիչք է: Մենք ունենք էներգաարդյունավետ օդափոխության համակարգ, հավաքում ենք անձրևաջրերը, որոնք հետո օգտագործվում են դպրոցների զուգարաններում: Շենքը միացված է կենտրոնացված ջեռուցման համակարգին և ջեռուցվում է ջրային մարտկոցներով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am