spot_imgspot_img

Չինաստանը մեկ տարում 30 տոկոսով ավելացրել է արևային էներգիան

Չինաստանը 2023 թվականին կավելացնի 90-ից մինչև 120 գիգավատտ արևային էներգիայի արտադրություն, ինչը կազմում է 30% աճ, այդ մասին հայտարարել է Չինաստանի արևային էներգիա արտադրողների ասոցիացիան։

Չինաստանի այս ցուցանիշը ռեկորդային է լինելու տարեկան կտրվածքով ողջ աշխարհի ծավալով։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ արևային էներգիայի խոշորագույն արտադրողը 2022 թվականին շահագործման է հանձնել 87,41 ԳՎտ նոր արևային էներգիա, ինչի արդյունքում երկրում այս պահին արտադրվում է 392,61 ԳՎտ։

Բացի այդ, անցած 2022 թվականի ընթացքում Չինաստանը արտահանել է 36, 3 ԳՎտ արևային վահանակներ և 23,8 ԳՎտ արևային էներգիայի սարքավորումներ, ինչը 61 և 131%-ով համապատասխանաբար ավելի է, քան նախորդող տարում։

Արևային էլեկտրակայանների զարգացմանը զուգահեռ Չինաստանը նախկինի հետ բախվում է մի շարք խնդիրների, չնայած ներդրումային ծախսերի չնչին ավելացմանը։ Խոչընդոտների շարքում կարելի է ընդգծել տեղական մի շարք իշխանությունների պարտադիր պահանջները՝ արևային ֆերմաների մոտ էներգիայի կուտակիչների տեղադրման պարտադրանքով, ինչպես նաև հողի և ջրի օգտագործման սահմանափակումները, չնայած պաշտոնական Պեկինը փորձում է շտկել իրավիճակը։ Միևնույն ժամանակ արտահանողները բախվում են նաև մեծաթիվ առևտրային վեճերի և կոշտ մրցակցության հետ աշխարհում, հատկապես Միացյալ նահանգներում, ԵՄ –ում և Հնդկաստանում։

ԱՄՆ-ն դեռ դեկտեմբերին արգելել է չինական Ցինցիան նահանգից արտահանումը, փոխարենը Միացյալ Նահանգները փորձում են սեփական արտադրությունը զարգացնել՝ այդ կերպ նաև ազատվելով Չինաստանից ունեցած հնարավոր էներգետիկ կախվածությունից։ Հայաստանն ունի արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», և մեր երկիրը բնականաբար չի կարող մրցել Չինաստանի հետ, սակայն կարող է օգտագործել չինական հմտություններն ու սարքավորումները Հայաստանում արևային էներգիայի զարգացման ուղղությամբ։

Արամ Մկրտչյան