spot_imgspot_img

Արևային կայանների ֆինանսավորման տարբերակներ հաճախորդների համար

2017 թվականին Հայաստանում ընդունվեց արևային կայանների աշխատանքը համակարգող օրինագիծը կամ «Net metering»-ը, որում ամրագրվում է էլեկտրական ցանցերի բաժանորդների ու էլեկտրական ցանցերի հարաբերությունները, սա նաև ենթադրում էր սեփական կարիքների համար տեղադրված արևային կայանների աշխատանքի համակարգում: «2017 թվականից մինչ օրս արևային կայանների հայկական շուկան տարեցտարի զարգանում է: Հարմարավետ են դառնում նաև արևային կայաններ ձեռք բերելու պայմանները: Արևային էներգետիկան համարվում է վերականգնվող էներգիայի տեսակ, Եվրոպան և ԱՄՆ-ն ամեն կերպ խրախուսում են դրա զարգացումը: Քաղաքացիների համար մշտապես գործել են վերաֆինանսավորվող վարկատեսակներ, որոնք ենթադրել են համեմատաբար ցածր տոկոսադրույքներ: Անցած տարվանից սկսած այդ վարկատեսակները դարձան էլ ավելի շահավետ, քանի որ սկսեց գործել պետական սուբսիդավորման ծրագիրը, որը ենթադրում է բնակարանների կամ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման համար վարկատեսակ: Էներգաարդյունավետ վերանորոգումը ենթադրում է տան վերանորոգման ժամանակ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար ունենալ նաև արևային կայան»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Սոլարոն ընկերության մարքեթինգի մասնագետ Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պետությունը հետևյալ կերպ է խրախուսում քաղաքացիներին ունենալ արևային կայաններ: «Մեր նշած վարկատեսակի փաստացի տոկոսադրույքը կազմում է մոտ 14 տոկոս: Պետությունը սուբսիդավորում է այդ վարկատեսակն այնպես, որ դրա փաստացի տոկոսադրույքը Երևանում կազմում է 5, քաղաքային բնակավայրերում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում՝ 0 տոկոս: Ստացվում է, որ պետությունը քաղաքացիներին ասում է՝ դուք կարող եք ունենալ արևային կայան առանց կանխավճարների և հավելյալ ծախսերի, իսկ ես կսուբսիդավորեմ համապատասխան վարկատեսակն այնպես, որ ձեզ համար համապատասխանաբար գործեն 5, 3, 2 և 0 տոկոսադրույքերը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հայրապետյանի դիտարկմամբ՝ արևային կայանների տարածվածության գլխավոր նախապայմանն այն է, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին ունենալ սեփական կարիքների համար նախատեսված արևային կայան, ինչը թույլ է տալիս նրանց կայանների տեղադրումից հետո ողջ տարին գրեթե գումար չվճարել էլեկտրական էներգիայի համար. «Քաղաքացին ձեռք է բերում նմանատիպ սարքավորում, որն ապահովելու է հոսանքի հետ կապված ծախսերի զրոյացում, գործելու են նման ցածր տոկոսադրույքեր, ստացվում է, որ գործող վարկատեսակն ամենահարմարն է արևային կայաններ ունենալու համար: Առանց որևէ նախնական ծախսի, հավելյալ վճարների կարելի է ունենալ արևային կայան, դրա ձեռք բերման պահից սկսած զերծ մնալ հոսանքի ծախսերից, ունենալ խնայողություն, հոսանքի համեմատաբար զրոյացված ծախսի հետ ընդամենը բանկային ամսական փոքրիկ վճարում կատարել: Ի դեպ, այն միջինում ավելի փոքր գումար է կազմում, քան մինչև արևային կայան ունենալը քաղաքացու հոսանքի ծախսն էր»:

Արևային կայան ձեռք բերող քաղաքացին 5-ից 7 տարի ժամանակ ունի վարկը մարելու համար: «Ժամկետը սահմանվում է հաճախորդի ցանկությամբ: Օրինակ՝ 7 տարվա դեպքում ամսական միջին վճարումը կազմում է զգալիորեն ավելի քիչ, քան կազմում էր հաճախորդի հոսանքի ծախսը՝ մինչև արևային կայան ունենալը: Բացի դա, այս վարկատեսակն այնպիսին է, որ որևէ պահում կամ տույժ-տուգանք չգործի, եթե հաճախորդը ցանկություն ունենա վարկն ամբողջությամբ մարի կամ էլ մայր գումարից ավելի մեծ ծավալի վճարումներ կատարի: Շատ հաճախորդներ ունենք, որոնք հենց այս վարկատեսակով են ձեռք բերում արևային կայաններ և լինում են դեպքեր, երբ ամբողջական գումարը մարում են անգամ մեկ տարուց ավելի կարճ ժամանակահատվածում: Այս վարկատեսակը գործում է 2022 թվականի հոկտեմբերից: Մշուշոտ է դրա ապագան՝ կշարունակի՞ գործել այն մեր քաղաքացիների համար, թե ոչ: Խոսակցություններ կան, որ գուցե հուլիսից դադարեցվի վարկատեսակի սուբսիդավորումը: Իհարկե, ցանկալի է, որ այս վարկատեսակը շարունակի գործել մեր քաղաքացիների համար, քանի որ բավականին շահավետ պայմաններ է առաջարկում նրանց»,-եզրափակում է Հայկ Հայրապետյանը:

Լուսինե Առաքելյան

 

 Միացիր Արևին SolarՕn-ի օգնությամբ:

Կոնտակտային տվյալներ
Ք.Երևան, Արշակունյաց պողոտա 25/1
Հեռ.+374 10 44 00 55,8757
Կայք՝ www.solaron.am
Էլհասցե՝ info@solaron.am
SolarOn-ին կարելի է գտնել նաև սոցիալական մեդիայում՝ FaceBookLinkedInYoutubePinterest: