Plus-one.ru-ն գրում է, որ Google կորպորացիան և վերականգնվող էներգիայի մշակման EDP Renewables North America ընկերությունը աջակցել են 80 արևային կայաններ տեղադրելու նախագծին: Որպես բնապահպանական արդարության ծրագրի մի մաս դրանց էներգիան օգուտ կբերի ավելի քան 25000 ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում: Google-ը և EDPR NA-ն մտադիր են Օհայոյում և Նյու Ջերսիում կառուցել 500 մեգավատ արևային էներգիայի ընդհանուր հզորություն:
«EDPR NA-ի հետ համագործակցելով մենք պարտավորվում ենք նվազեցնել էներգիայի բեռը այն համայնքներում, որտեղ մենք աշխատում ենք, միևնույն ժամանակ շարժվելով դեպի մեր նպատակը՝ 24/7 առանց ածխածնի էներգիա ապահովելու», — ասել է Google Energy-ի ղեկավար Սան Օջին:
Էկոլոգիական արդարության իր ծրագրին մասնակցելու համար Google-ը գնում է ImpactREC նոր տիպի վերականգնվող էներգիայի վարկեր, որն ուղղակի ներդրումներ է ապահովում միջին և ցածր եկամուտ ունեցող համայնքների համար:
EDPR NA-ն հայտարարել է, որ ImpactREC վարկերը հետագայում դարձնելու է հիմնական միջոց տեղական բնապահպանական արդարության հետ կապված վերականգնվող էներգիայի զարգացման համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am