Rt.com-ը գրում է, որ Ասիայում լողացող արևային ֆերմաների ժողովրդականության արագ աճից հետո դրանք վերելք են ապրում նաև ԱՄՆ-ում: Ինչպես հայտնում է NTD հրատարակությունը դրանք գրավիչ են ոչ միայն իրենց մաքուր էներգիայով և գետնի վրա հետքերի բացակայությամբ, այլ նաև այն պատճառով, որ կանխելով գոլորշիացումը խնայում են ջուրը։
Ամերիկյան Duke Energy ընկերությունը մտադիր է մինչև 2050 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ածխաթթվային արտանետումների չեզոքության հասնել: Ընկերությունը սկսել է իր փորձնական նախագիծը Ֆլորիդայում:
Շաին Ույատ, ծրագրի ղեկավար.- Շատ կարևոր է սկսել նման նորարարական նախագծեր և փորձարկել նոր տեխնոլոգիաներ: Մեզ միշտ պետք է մաքուր էներգիա ստանալու նոր ուղիներ գտնել, ոչ այնքան ավանդական ուղիներ: Արեգակնային էներգիան լավ է այդ տեսակետից: Մենք կկարողանանք օգտագործել տարբեր ջրամբարներ, որոնք չեն օգտագործվում ռեկրեացիոն նպատակներով։
Լողացող արևային մարտկոցների գաղափարը պարզ է՝ դրանք ամրացվում են լաստանավերի վրա։ Արդյունքում նրանք չեն փակում այն հողերը, որոնք կարող են օգտագործվել գյուղատնտեսության կամ շինարարության համար: Վահանակները իրենք ծածկում են ջրի մակերեսը կանխելով ջրի գոլորշիացումը։ Դա շատ ճիշտ է Կալիֆոռնիայի համար, որը մի քանի տարի է արդեն տառապում է ռեկորդային երաշտից։
Քրիս Բարտլ, Ciel & Terre ընկերության ներկայացուցիչ. — Սա կոյուղու լճակ է, որի վրա այն 1,8 մեգավատ հզորությամբ լողացող արևային համակարգ է, որը մեր ընկերությունը կառուցել է 3-4 տարի առաջ։ Չորս տարի այն աշխատում է առանց խնդիրների։
Ջուրը նաև սառեցնում է արևային պանելները, ինչը թույլ է տալիս նրանց ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, քան գետնի վրա տեղադրված նրանց նման պանելները: Երբ նրանք տաքանում են կորցնում են իրենց արդյունավետությունը: Ընկերությունն արդեն սկսել է 25 լողացող արևային նախագիծ ԱՄՆ-ում։ Այդ հայեցակարգը հետաքրքիր է նաև այն երկրներին, որտեղ հողի պակասի խնդիր կա։
Քրիս Բարտլ. Ասիան այդ հարցում առաջնագծում է: Հատկապես կղզի երկրները, ինչպիսիք են Ճապոնիան և Թայվանը: Նրանք շատ են հետաքրքրված լողացող արևային մարտկոցներով, քանի որ նրանք ուղղակի շատ հող չունեն մեծածավալ ցամաքային էլեկտրակայանների համար։
Ասիական տարածաշրջանն այսօր բաժին է ընկնում լողացող արևային վահանակներից ստացված եկամուտների ավելի քան 70%-ը: Սակայն առաջիկա տարիներին այդ ոլորտում աճ է սպասվում Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Մինչ օրս աշխարհի ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը 320 մեգավատ հզորությամբ ֆերման է Չինաստանի Շանդուն նահանգում: Այնուամենայնիվ, այս ամենի համար բարձր սկզբնական ծախսերը մնում են որպես խոչընդոտ: Նաև լողացող էլեկտրակայանները չեն կարող տեղադրվել արագ հոսանքներով կամ բարձր ալիքներով ջրային մակերեսների վրա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am