Aussiedlerbote.de-ն գրում է, որ արևային մարտկոցները գերմանացիներին օգնում են խնայել և վաստակել զգալի գումարներ: Դաշնային վիճակագրական ծառայությունը պնդում է, որ միայն վերջին մեկ տարում արևային էներգիայի արտադրությունն ավելացել է մեկ երրորդով։ Տանիքների և հողամասերի վրա տեղադրված մարտկոցները ոչ միայն ծածկում են իրենց տերերի կարիքները, այլ նաև թույլ են տալիս գումար աշխատել։ Ըստ Destatis-ի` մեկ գերմանացու հանրային ցանցին էլեկտրաէներգիայի վաճառքից ստացած միջին եկամուտը կազմում է ամսական 174 եվրո։
Գերմանիայում տեղադրված բոլոր մարտկոցների ընդհանուր անվանական հզորությունը 58400 մեգավատ է։ Ընդ որում, ամբողջ երկրում նույնիսկ ձմռան արևոտ օրերին արևային էներգիայի արտադրության տեսակարար կշիռը չի գերազանցել 6,3%-ը։ Նորմալ պայմաններում, միջինում տարվա կտրվածքով, դրա մասնաբաժինը նույնիսկ ավելի ցածր է` 5%-ից էլ պակաս: Չնայած դրան, ավելի ու ավելի շատ տների սեփականատերեր են արևային մարտկոցներ տեղադրում: Նման համակարգեր արտադրող և տեղադրող ընկերությունները խոսում են իսկական վերելքի մասին։ Միայն վերջին մեկ տարում դրանց թիվն ավելացել է ավելի քան 200 հազարով։
Մի քանի մոդուլներից և էներգիայի պահպանման սարքավորումներից բաղկացած փոքր համակարգի միջին արժեքը տասնյակ հազարավոր եվրոններ է կազմում։ Օրինակ 36 արևային մարտկոցը՝ տեղադրմամբ, արժենում է 30000 եվրո: Չնայած բարձր գներին, Գերմանիայում երկար հերթեր են գոյացել, պատվերից հետո պետք է սպասել մի քանի ամիս։ Ընկերությունները և տների սեփականատերերը ձգտում են ներդրումներ կատարել արևային էներգիայի մեջ, քանի որ էներգիայի գները բարձրանում են:
Տնատերերի ասոցիացիան՝ Haus und Grund-ը, հաշվարկել է, որ տարեկան մոտ 4000 կվտ/ժ էներգիայի սպառմամբ չորս հոգանոց ընտանիքի համար բավական է մոտ 15000 եվրո արժողությամբ արևային մարտկոցների համակարգի տեղադրումը: Էլեկտրաէներգիայի 40 ցենտ գնի դեպքում նման նախագծի վերադարձի ժամկետը 15 տարի է։ Նման ներդրումները բավականին գրավիչ են, սակայն դրանք պարունակում են նաև մեծ անորոշություններ և լրացուցիչ ռիսկեր։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am