Scientificrussia.ru—ն գրում է, որ պերովսկիտ արևային բջիջները (PSC) սովորական սիլիցիումային բջիջների խոստումնալից այլընտրանքն են, որոնք ապահովում են նույն քանակությամբ էներգիա 180 անգամ պակաս նյութի հաստությամբ: Դրանց արտադրության տեխնոլոգիան շատ ավելի պարզ և էժան է, քան սիլիցիումային բջիջներինն է։ PSC-ի խնդիրը կայունության բացակայությունն է: Այսօր ամենաարդյունավետ լուծումներից մեկը նոր այնպիսի նյութն է, որը կապահովի լիցքակիրների տեղափոխումը հենց պերովսկիտային շերտում դրանց արտադրությունից հետո։ Եվ Ուրալի դաշնային համալսարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի գիտնականները նման նյութ են առաջարկել։ Նրանք PSC-ներում էլեկտրոնների տեղափոխման համար նոր տեսակի նյութ են մշակել, որն ունի մի շարք առավելություններ: Հեղինակների խոսքով, նոր նյութով նրանք կարողացել են հասնել արևի փոխակերպման 12% արդյունավետության, ինչը համեմատելի է շուկայական միջին ցուցանիշի հետ։
«Մեր հայտնաբերած մոլեկուլների ընտանիքը էլեկտրոններ է փոխանցում PSC-ին մի փոքր ավելի վատ, քան այսօր օգտագործվող ֆուլերեններն են, բայց դրանք մոտ երկու անգամ ավելի էժան են, արտադրելը շատ ավելի հեշտ է և ունեն մի շարք այլ տեխնոլոգիական առավելություններ», — բացատրել է դոցենտ Գենադի Ռուսինովն Ուրալի դաշնային համալսարանի օրգանական սինթեզի տեխնոլոգիայի ամբիոնից:
Թեև ֆուլերենները, ըստ գիտնականների, PSC-ի համար էլեկտրոնների տեղափոխման ամենատարածված նյութն են, նրանք ունեն մորֆոլոգիական կայունության և լույսի ցածր կլանման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նրանց համար շատ դժվար է փոփոխել էլեկտրոնային հատկությունները: Ֆուլերենների սինթեզի և մաքրման ծախսերը որոշ դեպքերում դարձնում են դրանց օգտագործումը տնտեսապես անարդյունավետ:
«Մեր մոլեկուլները զուրկ են ֆուլերենների հիմնական թերություններից, և դրանց սինթեզը շատ պարզ է նույնիսկ մեծ քանակությամբ: Մեր մոլեկուլների օպտիկական, էլեկտրաքիմիական և էլեկտրոնային հատկությունները հեշտությամբ փոփոխվում են: Բացի այդ, դրանք դիպոլներ են, ինչը մի շարք հնարավորություններ է բացում PSC-ի բարելավման համար»,— ասել է Գենադի Ռուսինովը։
Ուրալի դաշնային համալսարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի հետազոտողներն առաջարկել են նոր մոլեկուլների սինթեզի ամբողջական ընթացակարգ, ինչպես նաև ուսումնասիրել են դրանց ջերմային կայունությունը, էլեկտրոնային և օպտիկական հատկությունները: Նրանց կարծիքով Ռուսաստանում նոր նյութերի արտադրությունը կարող է լիովին անկախ լինել ներմուծումից։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am