Neftegaz.ru-ն գրում է, որ Ճապոնական Marubeni և Hamada ընկերությունները հիմնել են Rexia կորպորացիան, որը տրամադրելու է արևային մարտկոցների վերաօգտագործման և վերամշակման ծառայություններ:
Այս մասին ասվել է ընկերությունների համատեղ մամուլի հաղորդագրությունում։
Marubeni-ի ու Hamada-ի թեզերը.
-Ճապոնիայում, որը հաճախակի բնական աղետների հակված երկիր է, արևային էլեկտրակայանների վնասումների հետևանքով տարեկան մի քանի հազար տոննա թափոններ են լինում:
-Բացի այդ, երկրում Feed-in Tariff (FIT) սխեմայի ներդրումից ի վեր, որը խթանում է էներգիայի արտադրությունը վերականգնվող աղբյուրներից՝ այն գնելով շուկայականից բարձր երաշխավորված գնով, արևային հատվածի պահանջարկն արագորեն աճել է:
— Ընդհանուր դրված հզորությունը 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ 69 ԳՎտ-ից մինչև 2030 թվականն աճելու է մոտ 120 ԳՎտ-ով:
— Քանի որ արևային մարտկոցների շահագործման ժամկետը մոտավորապես 25-30 տարի է, ապա օգտագործված արևային մարտկոցների ակնկալվող զանգվածային վերամշակումը 2030-ականների կեսերին դառնալու է խնդիր:
— Ենթադրվում է, որ 2030-ականների կեսերին տարեկան մոտ 800 հազար տոննա արևային մարտկոց կխոտանվի։
Rexia-ն կնպաստի չվերամշակվող արևային վահանակների հավաքմանը և վերամշակմանը նյութերը տարբեր ֆրակցիաների բաժանելով: Ընկերությունը կգնի նաև կրկնակի օգտագործման համար պիտանի վահանակներ, որոնք այնուհետև կվաճառի արտադրանքի երաշխիքային սխեմայով ապահովելով պատասխանատվության ապահովագրություն թերությունների համար:
2012 թվականից Ճապոնիայում գործում է մի համակարգ, որի համաձայն կառավարությունը պարտավոր է էներգիայի վերականգնվող աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան էներգետիկ ընկերություններից գնել ֆիքսված գնով:
Hamada ընկերությունը 1973 թվականից զբաղվում է պողպատի և գունավոր մետաղների վերամշակմամբ և առևտրով և մասնագիտացած է արդյունաբերական թափոնների կառավարման, դեմոնտաժի և էներգետիկ լուծումների մեջ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am