Pixabay.com-ը գրում է, որ անգլո-ավստրալիական Rio Tinto հանքարդյունաբերական ընկերությունը հայտարարել է Կանադայի հյուսիսում ամենամեծ արևային էլեկտրակայանը կառուցելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է «NIA Էկոլոգիա» հրատարակությունը։
Այդ նախագիծը կիրականացվի Դիավիկ ադամանդի հանքում, որը գտնվում է Արկտիկական շրջանի մոտ և Յելլոունաֆից ընդամենը 300 կմ հյուսիս-արևելք:
6600 արևային մարտկոցներ կտեղադրվեն հատուկ տարածքում: Էլեկտրակայանի շինարարությունը կսկսվի առաջիկա շաբաթներին, իսկ գործարկումը նախատեսված է 2024 թվականի առաջին կեսին։ Ակնկալվում է, որ այդ արևային էլեկտրակայանը տարեկան կարտադրի 4200 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիա։
Կայանի տարածքը կկլանի ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլ նաև ձյան ծածկույթից արտացոլված լույսը, որը գերիշխում է բևեռային տարածաշրջանում տարվա մեծ մասում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am