spot_imgspot_img

Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ

It-world.ru-ն գրում է, որ Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզում շահագործման է հանձնվել Չինաստանի ամենամեծ արևային էներգիայով աշխատող մաքուր ջրածնային կայանը։

Կայանը կարող է արտադրել նավթաքիմիական արդյունաբերության մեջ օգտագործվող անհրաժեշտ ջրածինն առանց վնասակար արտանետումների, և փոխարինել բնական գազի օգտագործմամբ հնացած տեխնոլոգիաներին: Ջրածնի արտադրության նոր տեխնոլոգիան ամեն տարի կնվազեցնի ածխածնի երկօքսիդի արտանետումները 485 հազար տոննայով, ինչը համահունչ է արդյունաբերական հատվածից ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու երկրի քաղաքականությանը:

Արևային մարտկոցները զբաղեցնում են 900 ֆուտբոլի դաշտին համարժեք տարածք և արդեն միացված են ցանցին։ Տեղական կլիմայի շնորհիվ, որն ապահովում է արևային էներգիայի առատություն, արևային էլեկտրակայանը կարող է տարեկան արտադրել մոտավորապես 600 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am