spot_imgspot_img

Սահարան կարող է համաշխարհային արևային էլեկտրակայան դառնալ

Եթե ամբողջ Սահարան պատենք արևային և հողմային էլեկտրակայաններով, ապա դա ոչ միայն Երկրի ամբողջ բնակչությանը էլեկտրաէներգիայով կապահովի, այլև անապատը կրկին կյանքի համար պիտանի կդարձնի։

Ըստ փորձագետների, Սահարան իդեալական վայր է հսկայական ծավալներով էլեկտրակայանի կառուցման համար, որը կբավարարի մարդկության էներգետիկ կարիքները քառապատիկ պաշարով:

Արգենտինայից օդերևութաբան Եվգենիա Կալնայը՝ հավակնոտ նախագծի հեղինակներից մեկը նշում է, թե կա նաև կողմնակի ազդեցություն՝ կլիմայի փոփոխություն: «Հողմային էլեկտրակայանները կփոխեն օդային հոսքերը, իսկ արևային վահանակները կսառեցնեն երկրի մակերեսը: Արդյունքում անապատում անձրևներ կտեղան, որոնք Սահարան հողագործության համար պիտանի կդարձնեն: Այս ամենն իրատեսական է. մենք համապատասխան համակարգչային կլիմայական մոդելավորում ենք կատարել և այն հաստատել է մեր բոլոր ենթադրությունները», — նշել է նա։

Առայժմ նախագիծը միայն մշակման փուլում է, և պետք է անցնի աֆրիկյան միության հավանությունը, սակայն այն իրացման մեծ պոտենցիալ ունի, քանի որ Սահարան տիրապետող երկրները ևս շահագրգռված են անապատային ահռելի տարածքները յուրացնելու, այն էներգետիկ անվտանգության խնդիր լուծելու համար։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Ֆրիդա Պապյան