Ixbt.com-ը գրում է, որ Volt-ը սկսել է տանիքի 115 Վտ հզորությամբ արևային պանելների արտադրությունը: 115W Volt Planum ինտեգրված վահանակն ունի շուկայի առաջատար արևային արդյունավետություն՝ 18,8 %, իսկ 105 W Volt Lodge ինտեգրված վահանակն ունի արևային արդյունավետության 19,4 %: 2023 թվականի դրությամբ ստանդարտ արևային մարտկոցների շուկայական միջին արդյունավետությունը տատանվում է 16-20 %-ի միջակայքում:
Վահանակի կառուցվածքում օգտագործում է մետաղական անցքերով (MWT) տեխնոլոգիա և առջևի մակերևույթի առանց շինաների ձևավորում արևային բջիջների արդյունավետությունը բարելավելու համար: Volt արևային մարտկոցն օգտագործում է էլեկտրահաղորդման ինտեգրված համակարգ, որը բարձրացնում է կառույցի անվտանգությունը վերացնելով տանիքի էլեկտրական լարերը: Վահանակն ինքնին միաձուլվում է շրջակա շինգլերի հետ ապահովելով անխափան և անջրանցիկ տանիք:
Ավստրալիայում գործող Volt-ն ասում է. «Volt Planum և Volt Lodge արևային մարտկոցներն աշխարհում առաջին արևային վահանակներն են, որոնք կարող են արտադրել նույն քանակությամբ էներգիա, ինչ ստանդարտ արևային մարտկոցը»:
Volt արևային մարտկոցների արտադրությունը մեկնարկել է անցյալ տարվա հոկտեմբերին։ Նպատակն է մինչև 2027 թվականն արտադրությունը հասցնել տարեկան 250 ՄՎտ-ի։ Ըստ Volt-ի իրենց արտադրանքը մոտ 25 %-ով ավելի էժան է, քան Tesla-ի նմանատիպ արտադրանքները։ Ըստ արտադրողի Volt համակարգի հիմնական առավելություններից մեկը տեղադրման հեշտությունն է։ Վերջերս Ավստրալիայի Քվինսլենդի մոտակայքում 21 կՎտ հզորությամբ տեղադրումը տևեց 8 ժամ, իսկ ստանդարտ արևային վահանակների համակարգի տեղադրումը սովորաբար տևում է մինչև 3 օր: Volt Solar վահանակների ծառայության ժամկետը 30 տարի է: Արտադրողը տրամադրում է 15 տարվա երաշխիք: Volt Planum վահանակի չափսերն են 1717,3 * 443,1 մմ, իսկ Volt Lodge մոդուլն ունի 1542*442 մմ չափսեր:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am