3dnews.ru-ն գրում է, որ Ֆրանսիական Segula Technologies ընկերությունը տասը հիբրիդային արևային-քամու գեներատորներ է տեղադրել Անժեր-ան-Սանտերի մունիցիպալիտետում գտնվող առևտրային շենքի տանիքին, որոնք ամբողջ տարին էներգիա կմատակարարեն և կբաշխեն դա այդ կառույցին: Նման տեղադրումը ներառում է 1500 վտ հզորությամբ քամու գեներատոր և երկու 800 վտ հզորությամբ արևային մոդուլներ, ինչպես նաև անհատական մարտկոցներ և բաշխիչ համակարգ, ինչն այդ համակարգը դարձնում է խելացի:
Հիբրիդային գեներատորները նախագծվել և արտադրվել են Wind my Roof-ի կողմից: Հաշվարկների համաձայն յուրաքանչյուր կայանք շահագործման մեկ տարվա ընթացքում ունակ կլինի քամուց մինչև 2000 կՎտժ և արևից մինչև 800 կՎտժ էներգիա արտադրել։ Տանիքում մեկ հիբրիդային գեներատորը զբաղեցնում է 4 մ2 տարածք։ Դրա չափերն են 2,1 × 1,6 × 2 մ։
Գեներատորները հուսալի են և կարող են դիմակայել մինչև 50 մ/վրկ քամու արագությանը: Ընդ որում, հայտարարվում է, որ դրանք անձայն են աշխատում, ինչը դեռ պետք է ստուգվի։ Ի վերջո, քամու գեներատորների աղմուկը բնակելի տարածքներում դրանց շահագործումն արգելելու պատճառներից մեկն է։ Ի դեպ, դրանք նախատեսված չեն ծայրահեղ ցրտերի համար և կարող են դիմակայել ջերմաստիճանի անկմանը մինչև -15 °C:
Ինչպես հայտնում է Wind my Roof-ը, նախքան Անժեր-ան-Սանտերում աշխատելը, ընկերությունը Ռուանում (Նորմանդիա) շենքի տանիքին է ութ գեներատոր տեղակայել: Ավելի ուշ Ֆրանսիայում ընկերությունը կիրականացնի ևս չորս նախագիծ, ինչը տեղի կունենա մինչև այս տարվա վերջ։ Ընկերությունն աշխատում է նաև Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Գերմանիայում և իրականացնում է «քամու արկղերի»՝ հիբրիդային արևային-քամու գեներատորների, տեղադրման աշխատանքներ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am