Securitylab.ru-ն գրում է, որ Կոլորադոյի նահանգի համալսարանի գիտնականները ոչ ավանդական փորձ են անցկացնում քաղաքային միջավայրում բերք աճեցնելու համար: Ուսումնական շենքերից մեկի տանիքում իսկական այգի են ստեղծել բանջարաբոստանային և խոտաբույսերի շարքերով, որոնց վերևում տեղադրվել են արևային մարտկոցներ։
«Մենք նպատակ ունենք համատեղել օգտակար մշակաբույսերի մշակումը վերականգնվող էներգիայի արտադրության հետ քաղաքային շենքերը էկոլոգիապես ավելի մաքուր և ինքնավար դարձնելու համար», — բացատրել է ծրագրի ղեկավար Ջենիֆեր Բուսելոտը:
Ամռանը արևային մարտկոցները, ինչպես ծառերի պսակները, անհրաժեշտ ստվեր են ստեղծում բույսերի համար և պաշտպանում դրանք գերտաքացումից։ Իսկ խոնավությունը, որը գոլորշիանում է գետնից ու վեր բարձրանում սառեցնում է մարտկոցները բարձրացնելով դրանց արդյունավետությունը։
Կանաչ տանիքը բարելավում է շենքի ջերմամեկուսացումը և նվազեցնում օդորակման անհրաժեշտությունը: Դա հատկապես վերաբերում է «ջերմային կղզիների» դեմ պայքարին, որոնք առաջանում են խոշոր քաղաքներում բետոնի և ասֆալտի մեծ կուտակումների պատճառով:
Տանիքների վրա բույսեր աճեցնելը նաև խնայում է ոռոգման ջրի մինչև մեկ երրորդը համեմատած այն քանակի հետ, որն անհրաժեշտ է սովորական ֆերմաների պահպանման համար, ասել է Բուսելոտը, քանի որ մշակաբույսերը ստվերվում են արևի ուղիղ ճառագայթներից դրանց մակերեսից ավելի քիչ խոնավություն է գոլորշիանում:
Շատ տեսակներ, ինչպիսիք են կաղամբը, աղցանները և խոտաբույսերը, աճում են մի քանի հարկերի բարձրության վրա: Հատկապես լավ արդյունք է ցույց տվել չիլի պղպեղը, ջերմասեր այդ բույսը նույնիսկ ուշ աշնանը գերազանց բերք է տալիս տանիքին։ Անդրադառնալով դրան գիտնականները հույս ունեն, որ քաղաքային ֆերմաները քաղաքների աճող բնակիչությանը կտրամադրեն թարմ սնունդ, եթե նախագիծը հետագայում զարգացում ստանա։
Հարկ է նշել քաղաքային այդ էկոլոգիայի առավելությունները: Թռչուններ են սկսել հայտնվել ֆերմայի տանիքում, հավանաբար կանաչ տանիքը նրանց համար կանգառ է ծառայում սեզոնային միգրացիայի ժամանակ: Փոշոտողները՝ մեղուները, թիթեռները և նույնիսկ կոլիբրիները, նույնպես պատրաստակամորեն տեղավորվել են ծաղկող բույսերի կողքին:
«Ապագայում տանիքների տնկարկները կկարողանան միավորել մեկուսացված քաղաքային լանդշաֆտները մեկ էկոհամակարգի մեջ օգտակար կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի համար»,-ասել է Բուսելոտը:
Բարձրահարկ ջերմոցների մասշտաբները դեռ փոքր են։ Սակայն գիտնականները կարծում են, որ ժամանակի ընթացքում նման օբյեկտները կօգնեն տնտեսապես օգտագործել սահմանափակ ռեսուրսները նույնիսկ խոշոր քաղաքներում:
Գյուղատնտեսական մշակության նմանատիպ փորձեր արդեն իսկ իրականացվում են նաև այլ երկրներում։ Սակայն Կոլորադոյի համալսարանի նախագիծը մինչ օրս ամենամեծ և հաջողվածներից մեկն է: Այնտեղ տեղադրված են տվիչներ՝ ջերմաստիճանը, խոնավությունը և լույսը վերահսկելու համար: Սարքավորումը թույլ է տալիս ուսումնասիրել անսովոր պայմաններում մշակաբույսերի աճեցման բոլոր առանձնահատկությունները և ընտրել օպտիմալ ագրոտեխնիկական լուծումներ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am