Elitetrader.ru-ն գրում է, որ Մերիլենդի (ԱՄՆ) Sunnova ընկերությունը կառավարության աջակցությամբ սկսել է «Մատչելի էլեկտրաէներգիայի» նախագիծը, որի նպատակն է ներգրավել այն սպառողներին, ովքեր ձգտում են կրճատել էլեկտրաէներգիայի աճող ծախսերը:
Պաշտոնապես առաջարկն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց եկամուտը թույլ չի տալիս անմիջապես գնել և տեղադրել արդեն պատրաստի արևային էներգիայի համակարգեր։ Սակայն իրականում նոր ծառայության համար կարող են դիմել տարածաշրջանի այն բոլոր տնային տնտեսությունները, որոնց եկամուտը կազմում է տարեկան մինչև 97,5 հազար դոլար, իսկ դա շատ մեծ լսարան է։
Sunnova-ն գործընկերության պայմանագիր է կնքել Green բանկի հետ և այդպիսով հասանելի է դարձրել անհրաժեշտ ֆինանսական գործիքները:
Sunnova-ն այժմ կարող է տնային տնտեսություններին տրամադրել երկու տարբերակ ավելի էժան արևային էներգիա ստանալու համար:
Առաջինը ենթադրում է 25 տարվա զեղչային սակագնով գնման գործարք: Երկրորդը բաժանորդագրությունն է, որն, ըստ էության, կոմունալ ցանցի էլեկտրաէներգիայի ներկայիս գնից զեղչի բաժանորդագրությունն է։
Նոր մոտեցումը Sunnova-ին թույլ կտա ոչ միայն ներգրավել այն հաճախորդներին, ովքեր տարբեր պատճառներով չեն գնել արևային մարտկոցներ, այլ նաև բաժանորդագրությունից ստանալ կայուն դրամական հոսքեր արևային նոր նախագծեր ֆինանսավորելու համար: