spot_imgspot_img

Մայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը

Itcrumbs.ru-ն գրում է, որ Ամբողջ աշխարհը ձգտում է դեպի վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի օգտագործումը։ Այդ նպատակով արդեն մշակվել են տեխնիկական լուծումներ՝ քամուց կամ արևի լույսից էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Ռուսաստանը քայլում է ժամանակի հետ և ակտիվորեն ներդնում է նոր էներգետիկ տեխնոլոգիաներ ոչ միայն էժան, այլ նաև էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալու համար։ Հենց վերջերս Մոսկվայում սկսել է գործել նոր էլեկտրակայանը դառնալով ամենամեծը մայրաքաղաքում։

Էնտուզիաստների մայրուղու պահեստներից մեկի տանիքին արևային մարտկոցների զանգված է տեղադրված։ Փորձագետների կարծիքով էլեկտրակայանը կկարողանա արտադրել մինչեւ 100 կՎտ էներգիա։ Վահանակների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 400 քմ, ինչը կարելի է համեմատել ստանդարտ բասկետբոլի դաշտի չափերի հետ։ Համակարգը տեղադրված է այնպես, որ կայանի աշխատանքի մոնիտորինգն իրականացվում է ամբողջությամբ հեռակա կարգով: Օգտագործվող արևային մարտկոցները չեն պահանջում սպասարկում և նախատեսված են երկարաժամկետ շահագործման համար։ Միակ խնամքը վահանակների մակերեսը կեղտից մաքրելն է: Այն կարող է իրականացվել ցանկացած ոչ վնասող միջոցի օգտագործմամբ, ընդմիջումներով, ոչ ավելի, քան 12 ամիսը մեկ անգամ: Այնուամենայնիվ, արևային մարտկոցները բնական եղանակով ավելի լավ են մաքրվում տեղումների պատճառով: Ընկերությունը նոր էլեկտրակայանի հզորությունն օգտագործում է հիմնական մատակարարման ցանցին զուգահեռ։ Ակնկալվում է, որ դրա ընդգրկմամբ հնարավոր կլինի խնայել էլեկտրաէներգիայի սպառման մինչև 20%-ը։ Ըստ հաշվարկների այդ արևային էլեկտրակայանի ինքնածախսածածկման ժամկետը կարող է տատանվել 3-ից 5 տարու միջակայքում։ Էլեկտրաէներգիայի բարձր գները և դրանց շարունակական աճը դառնում են կարևոր գործոններ, որոնք կարող են դրդել հայրենական ընկերություններին ներդնել էներգախնայող տեխնոլոգիաներ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am