4pda.to-ն գրում է, որ արևային վահանակներ արտադրող չինական LONGi ընկերությունն իր պերովսկիտ-սիլիկոնային հիբրիդային արևային մարտկոցի էներգիայի փոխակերպման արդյունավետության նոր համաշխարհային ռեկորդ է գրանցել: Այն գերազանցել է Սաուդյան Արաբիայի Թագավոր Աբդալլահի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի նախորդ ձեռքբերումը՝ 33,7 %-ը:
Նշվել է, որ ավանդական բյուրեղային սիլիցիումային արևային մարտկոցներն ունեն փոխակերպման տեսական վերին սահման՝ 29,4 %, սակայն շուկայում արևային վահանակների մեծ մասի արդյունավետությունը հասնում է միայն 20-25 %-ի։ Միևնույն ժամանակ, հիբրիդային բջիջները, որոնք բաղկացած են միաբյուրեղ սիլիցիումից և պերովսկիտից, ունեն մոտ 43 %-ի տեսական արդյունավետության սահման, ինչը նշանակում է, որ նույն մակերեսի և կլանված լույսի նույն քանակի դեպքում այդ բջիջները կարող են ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել:
LONGi-ին հաջողվել է ևս մեկ քայլ կատարել դեպի նման բջիջների տեսական սահմանը ապահովելով 33,9 %-անոց արդյունք, ինչը 0,2 %-ով ավելի է նախկին ռեկորդից։ Այդ տեխնոլոգիան մասսայական արտադրության մեջ դնելուց հետո կհանգեցնի արևային էներգիայի արտադրության արժեքի զգալի կրճատմանը, ինչը չափազանց շահավետ կլինի Չինաստանում և ամբողջ աշխարհում ֆոտոգալվանային շուկայի աճը խթանելու, ինչպես նաև վերականգնվող էներգիայի անցնելուն խթանելու համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am