Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-ին շահագործման են հանձնվել աշխարհում խոշորագույն արևային ջերմային էլեկտրակայանը՝ կոնցենտրացիոն տիպի, 700 մեգավատ հզորությամբ։ Մեկնարկը տեղի է ունեցել ՄԱԿ-ի COP 28 համաժողովի շրջանակներում։ Նախագծում իրականացած ներդրումները կազմել են գրեթե 4,3 միլիարդ դոլար։
Նման նախագծի համար Հնդկաստանում, ի դեպ, ծախսել են 1,4 միլիարդ դոլար։ 20 քառակուսի կիլոմետր տարածքում, ինչը հավասար է 3000 ֆուտբոլային դաշտերի, արևային վահանակներ են տեղադրել, իսկ ամենավերջում՝ 263 մ բարձրությամբ կոնցենտրատոր աշտարակն է։ Նման համակարգը կոնցենտրացնում է ջերմային էներգիան, ինչը թույլ է տալիս շոգի արտադրել և այդ կերպ շարժել էլեկտրագեներատորի դասական համակարգի տուրբինները։
Նախագծում ներգրավված են 70 հազար հելիոստատներ, հատուկ հայելային վահանակներ, որոնք հետևում են արևի շարժմանը և տեղաշարժվում այդ ուղղությամբ։ Հսկայական այս համակարգը կարող է էլեկտրականությամբ ապահովել 200 հազար տների էլեկտրականության պահանջն ամբողջ տարվա ընթացքում։
Նախագիծն արդեն ընդգրկել են գինեսի ռեկորդների գրքում։ Աշտարակը հեռվից նման է անապատում գտնվող փարոսի և դրա լույսը կարելի է տեսնել Դուբայի յուրաքանչյուր կետից։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նունե Սաֆարյան