spot_imgspot_img

Եվրոպան կտրուկ ավելացրել է արևային կայանների թիվը

Եվրոպական ֆոտոէլեկտրական ոլորտի ասոցիացիայի «SolarPower Europe»-ի նոր զեկույցը վկայում է, որ 2023 թվականին Եվրամիությունում արևային էլեկտրակայանների հզորություններն ավելացրել են 55,9 ԳՎտ-ով՝ հասնելով 263 ԳՎտ-ի։

2023 թվականը դարձել է երրորդ տարին անընդմեջ արևային հզորությունների տարեկան աճի առումով։ Միայն անցնող տարում հզորությունների աճը կազմել է 40 %։

Զեկույցում նշվում է, որ այժմ 17 միլիոն եվրոպական ընտանիքների համար էլեկտրաէներգիան արտադրում են արևային էլեկտրակայանները։

Աշխարհում առաջատարների հնգյակը այս տեսքն ունի։ Գերմանիան 2023 –ին 14,1 ԳՎտ հզորություն է ավելացրել, Իսպանիան՝ 8,2, Իտալիան՝ 4,8, Լեհաստանը՝ 4,6։ Եվրոպայի փոքր պետություններից մեկը՝ Նիդեռլանդները, 5-րդ տեղում է հայտնվել՝ 4,1 ԳՎտ ծավալով։

Արևային էներգետիկան շարունակում է ապահովել Եվրոպային ճգնաժամի պայմաններում՝ ռեկորդային ցուցանիշներ սահմանելով։ Այժմ, երբ էներգետիկան հասել է իր անկյունաքարային պահին, Եվրոպան պետք է պատասխանի իր առջև ծառացած նոր մարտահրավերներին։

Ըստ ասոցիացիայի՝ մինչև 2030 թվականը թիրախը տարեկան 70 մեգավատ և ավելին է։ Ասոցիացիայի տնօրեն Վալբուրգ Հեմեցբերգերի խոսքով քաղաքական գործիչները չպետք է թուլանան մինչև տասնամյակի վերջ՝ նպատակին հասնելու համար։ Ակնկալվում է, որ 2024 թվականին արևային հզորությունների աճը կդանդաղի և կկազմի ընդամենը 11 %։

Հայաստանում արևային վահանականեր արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Նարե Գաբրիելյան