spot_imgspot_img

Չինաստանն այժմ իր էլեկտրաէներգիայի կեսը ստանում է վերականգնվող աղբյուրներից

3dnews.ru-ն գրում է, որ Global Energy պորտալը հայտնել է, որ Չինաստանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության էներգետիկ կառուցվածքում վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը հասել է 49,9%-ի։ Բացարձակ թվերով Չինաստանում վերականգնվող էներգիայի տեղադրված հզորությունը գերազանցել է 1,4 ՏՎտ-ը (տերավատ): Ընդ որում, առաջատարներն են արևային մարտկոցներն ու արևային էներգիան կենտրոնացնող սարքերը, որոնք առաջին անգամ առաջ են անցել հիդրոէլեկտրակայանների արտադրողականությունից։

Չինաստանի էներգետիկայի ազգային վարչության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն 2023 թվականի վերջին արևային մարտկոցների և համակենտրոնացման սարքերի ընդհանուր հզորությունը հասել է 536 ԳՎտ-ի։ Իսկ հիդրոէլեկտրակայանների ներդրումը Երկնային կայսրության էներգետիկ ոլորտում կազմել է 420 ԳՎտ։ Երրորդ տեղը զբաղեցրել է հողմային էներգիան՝ 404 ԳՎտ դրվածքային հզորությամբ։ Կենսազանգվածի օգտագործումը Չինաստանի վերականգնվող էներգիայի աղբյուրներում կազմել է 44 ԳՎտ։

2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում շահագործման է հանձնվել վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա հիմնված 190 ԳՎտ արտադրող հզորություն։ Դա 90,8%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Առաջատարը կանխատեսելիորեն դարձել է արևային էներգիան (142 ԳՎտ): Նրան հաջորդում են հողմային էներգիան (37,3 ԳՎտ), հիդրոէլեկտրակայանները (8,4 ԳՎտ) և կենսազանգվածի կայանները (2,3 ԳՎտ)։ Այս ամենը միասին կազմել է Չինաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր կառուցվածքի 76,4%-ը՝ ներառյալ նոր ատոմակայանների, ինչպես նաև ածխի և գազի էլեկտրակայանների գործարկումը։

Սեփական հումքի և արտադրական բազայի առկայությունն է Չինաստանին օգնել հասնել նման տպավորիչ հաջողությունների։ Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների Չինաստանին բաժին է ընկել սիլիցիումի համաշխարհային արտադրության 68%-ը, արծաթի արտադրության 14%-ը և պղնձի արտադրության 9%-ը 2022 թվականին, որոնք արևային և այլ էներգիայի օգտագործման հիմնական նյութերն են: Կարևոր է նաև այն, որ Չինաստանը 2022 թվականին զբաղեցրել է լիթիումի համաշխարհային արտադրության 30%-ը և գրաֆիտի արտադրության 65%-ը, որոնք էլ օգտագործվում են լիթիում-իոնային մարտկոցների արտադրության մեջ։ Մյուս երկրները ստիպված համակերպվում են դրա հետ և Չինաստանի համար խնդիրներ են ստեղծում պատժամիջոցների և հարկային արգելքների տեսքով, որպեսզի Չինաստանի ֆոնին իրենք այդքան դժգույն չերևան:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am