spot_imgspot_img

Ակադեմիականում կառուցվել է բնակելի շենք ճակատին արևային մարտկոցներով

Ekb.plus.rbc.ru-ն գրում է, որ Ֆոտովոլտային մոդուլները, որոնք դարձնում են շենքի ճակատային մաս, այսօրվա Ռուսաստանում միակ լուծումն են էլեկտրաէներգիա արտադրելու գործառույթի առումով։

ֆոտոգալվանային ֆասադային վահանակներով առաջին բազմաբնակարան շենքն է հայտնվել Եկատերինբուրգի Ակադեմիական բնակելի թաղամասում։ 149 տարրեր են տեղադրվել բլոկային շենքի պարապետային մասերում՝ հարավային և հարավ-արևմտյան կողմերում, որոնք կլանում են արևի էներգիան ցերեկային ժամերին։ Էլեմենտները ներկայացված են ոչ թե ավանդական սև գույնով, այլ թեթև բաց երանգով են, որը համապատասխանում էշենքի  ճակատի գույնին։

Ճակատային համակարգի կողմից հավաքված էներգիան փոխանցվում է շենքային ցանց ընդհանուր տարածքների լուսավորության համար։ Գիշերային ժամերին լուսավորության համակարգերը աշխատում են սովորական հոսանքով, սակայն հաշվի առնելով հոսանքի գիշերային սակագնի ցածր լինելը ստացվում է, որ բնակիչները այդտեղ ևս խնայում են։

Ակնկալվում է, որ գարուն-ամառ ժամանակահատվածում կենցաղային ընդհանուր սպառման մինչև 30%-ը կփոխարինվի արևային էներգիայով, իսկ աշուն-ձմեռ ժամանակահատվածում դա կկազմի մինչև 15%։ Ըստ մշակողի հաշվարկների, դա թույլ կտա տարեկան խնայել ավելի քան 150 հազար ռուբլի լուսավորության, վերելակների շահագործման և շենքի այլ ընդհանուր կարիքների վրա: Ակնկալվում է, որ պատշաճ ցերեկային լույսի դեպքում ֆասադային պանելները կկարողանան տարեկան արտադրել մոտ 37 հազար կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։

Նմանատիպ էներգաարդյունավետ լուծում արդեն կիրառվել է Ակադեմիականում Մեխրենցևա 36 հասցեում գտնվող փորձարարական տան վրա, որի տանիքին արևային էլեկտրակայան է տեղադրվել 2021 թվականին։ Ճակատային արևային մոդուլները ռուսական Unigreen Energy արտադրողի նոր մշակումն են, ունեն ինտեգրված լուծում, վահանակները տեղադրվում են այնպես, ինչպես սովորական ճակատային այլ նյութերը: Դրանց տարբերությունը կայանում է հատուկ ապակու մեջ, որը կարող է դիմակայել քամուն և հարվածներին, իսկ ուղղահայաց դիրքը չի պահանջում մաքրել ձյունը:

Unigreen Energy-ն մասնավոր ընկերություն է Ռուսաստանում վերականգնվող էներգիայի ոլորտում, որը միավորում է էլեկտրաէներգիայի արտադրության ողջ շղթան սկսած սարքավորումների արտադրությունից և վերջացրած ենթակայաններով և այլ էլեկտրական սարքավորումներով, նաև արևային էլեկտրակայանների նախագծում, կառուցում և շահագործում։Ընկերությունը իրականացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա հիմնված ծրագրեր Աֆրիկայում, ԱՊՀ երկրներում, Ասիայում և Լատինական Ամերիկայում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am