spot_imgspot_img

Նոր Longi արևային մարտկոցները ցույց են տալիս 27 %-ից բարձր արտադրողականություն

Hightech.plus-ը գրում է, որ արևային վահանակներ արտադրող Longi ընկերությունը հայտարարել է, որ հասել է արևային էներգիայի փոխակերպման բարձր արդյունավետության նորմալ բաց հետերոֆոտովոլտային բջջի համար առանց ինդիումի օքսիդների օգտագործման: Արդյունքը՝ 27,09 տոկոս, հաստատել է Արեգակնային էներգիայի հետազոտությունների գերմանական ինստիտուտը (ISFH): Միևնույն ժամանակ, նման վահանակների արժեքը զգալիորեն նվազել է:

Այդ ցուցանիշը հնարավոր է դարձել նոր լազերային պրոցեսի շնորհիվ, որն ավելի քիչ ծախսեր է պահանջում ավանդական ֆոտոլիտոգրաֆիայի համեմատ, հայտնել է PV Magazine հրատարակությունը, բացի այդ, արևային մարտկոցների նոր կառուցվածքը նվազեցնում է կախվածությունն ավանդական թափանցիկ և հաղորդիչ նյութերից՝ ինդիումի օքսիդներից:

«Այս փոխարինումը զգալիորեն նվազեցրել է սովորական բաց կոնտակտային տարրերի արժեքը», — ասվում է արտադրողի հայտարարության մեջ: Այս բեկումն արագացնում է նմանատիպ կառուցվածքով արևային մարտկոցների առևտրայնացումը, որոնք մշակվել և արտոնագրվել են չինական Longi ընկերության կողմից և շատ ծախսարդյունավետ են:

Normally Open արևային վահանակի տեխնոլոգիան է ընտրվել որպես Longi-ի հիմնական ռազմավարություն առաջիկա 5-6 տարիների համար: Ընկերության ղեկավարության կարծիքով այդ կառուցվածքը կդառնա բյուրեղային սիլիկոնային արևային բջիջների առաջատար կառուցվածք։ Այդ տեխնոլոգիայով Longi մոդուլների արտադրության ծավալներն այս տարվա վերջում պետք է հասնեն 80 ԳՎտ-ի։

Բացի այդ, նոյեմբերի սկզբին Longi-ն հայտարարեց նոր պերովսկիտ-սիլիկոնային տանդեմ արևային մարտկոցի մասին՝ 33,9 % փոխակերպման արդյունավետությամբ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am