Եվրոպայում արևային հիմքի վրա էլեկտրականության արտադրությունը 2024 թվականին կաճի 50 ՏՎտ ժամով։ «Ռիսթարթ էներջի» գործակալության կանխատեսումներով՝ քամու էլեկտրակայաններում արտադրությունը կաճի 38 ՏՎտ ժամով, ատոմային էլեկտրակայաններում՝ 20 ՏՎտ ժամով։ Աճ է գրանցելու նաև հիդրոէլեկտրակայանները՝ 5 տեռաբայթ ժամով, միևնույն ժամանակ արդյունահանվող վառելիքի և այլ աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազելու է 60 ՏՎտ/ժամով, ուստի արևային էներգետիական առաջին անգամ կդառնա առաջատար արտադրության հավելաճով ողջ էներգետիկ հատվածում, դրան նպաստելու են թե՛ տեղադրվող հզորությունների խոշոր ծավալները և թե՛ առաջին հերթին Գերմանիայի իրականացրած քայլերը, որը 2023 թվականին դարձել է Եվրամիության անառարկել առաջատարը։
Ընդհանուր առմամբ էլեկտրականության ծավալները Եվրոպայում 2024 թվականին կաճեն մինչև 2700 տեռաբայթ ժամի։ Սա ավելին է, քան կանխատեսվում էր ավելի վաղ։ Զեկույցն իրականացվել է Եվրամիության 27 երկրների Նորվեգիայի, Սերբիայի, Շվեյցարիայի տվյալների հիման վրա։ Մեծ Բրիտանիայի տվյալները չեն ներկայացվել, քանի որ Մեծ Բրիտանիան լիովին անկախ քաղաքականություն է վարում ավելի շատ հիմնված քամու և ատոմային էլեկտրակայանների վրա։ Բրտանիայում արևային վահամնակների տեղադրումը ևս իրականացվում է, բայց ոչ այն չափով, ինչ որ Եվրամիության մյուս հատվածներում։
Հայաստանն արևային վահանակներ արտադրողղ մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անուշ Մարգարյան