spot_imgspot_img

Սերֆինգի տախտակ և արևային վահանակ տանիքին. Էլեկտրական միկրոմեքենայի բագգի տարբերակ է ցուցադրվել CES2024-ում

Ixbt.com-ը գրում է, որ հոլանդական Squad Mobility ստարտափի արևային մարտկոցով Solar City Car արտասովոր էլեկտրական մեքենան ցուցադրվել է CES2024 տեխնիկական նորարարությունների ցուցահանդեսում:

Այդ բագգին արդեն հայտնի քաղաքային միկրոմոբիլ Solar City Car-ի հատուկ տարբերակն է, որից այն տարբերվում է բաց դռների դիզայնով, մեքենայի հետևի մասում սերֆինգի տախտակների ամրացմամբ և հատուկ անվադողերով: Վերջինս, հավանաբար, պետք է ավելի լայն լինի զուտ քաղաքային Solar City-ի համեմատ։

Հոլանդական Squad Mobility ընկերությունը իր Solar City Car-ը  համարում է կոմպակտ և մատչելի էլեկտրական մեքենա, որը կարող է լիցքավորվել ինչպես ցանցից, այնպես էլ տանիքում ներկառուցված արևային մարտկոցի միջոցով: Քանի որ Squad-ը ներկայացրել է արդեն հայտնի մոդելի այդ բագգիի տարբերակը Լաս Վեգասում տեղի ունեցող CES2024 ցուցահանդեսում, տեխնիկական բնութագրերում մի շարք տվյալներ նշված են հատուկ Տեխասի այս տարածքի համար:

Բագին սնուցվում է 1,6 կՎտժ հզորությամբ երկու կամ չորս փոխարինելի շարժական մարտկոցներով, որոնք ապահովում են 50 կամ 100 կմ հեռահարություն առանց արևային էներգիայի օգտագործման: Եթե ​​գործի դրվի տանիքի վրա տեղադրված արևային մարտկոցը, ապա այն կարող է բավականաչափ էներգիա հավաքել Նիդեռլանդներում արևոտ օրերին 22 կմ ճանապարհ անցնելու և Լաս Վեգասում մինչև 31 կմ վազք կատարելու համար:

Հաշվի առնելով օրական վազքը քաղաքում ճանապարհորդելիս, շատ դեպքերում մեքենան կունենա բավականաչափ արևային էներգիա առանց ցանցից վերալիցքավորման անհրաժեշտության։

Կախված տարբերակից, մեքենան համալրված է հետևի երկու շարժիչով՝ յուրաքանչյուրը 2 կամ 3 կՎտ հզորությամբ, ինչը թույլ է տալիս զարգացնել 45 կմ/ժ կամ 70 կմ/ժ առավելագույն արագություն։ Solar City-ի նախնական տարբերակը արտադրողը ներկայացրել է որպես քաղաքային այնպիսի էլեկտրական մեքենա, որի 2 մ երկարությունը  կհեշտացնի քաղաքային պայմաններում կայանելը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am