spot_imgspot_img

Միջազգային Էներգետիկ Գործակալություն. Արևային մարտկոցների ավելցուկը հանգեցրել է դրանց գների կրկնակի նվազմանը

Investing.com-ը գրում է, որ ըստ ՄԷԳ-ի, ԱՄՆ-ում և Եվրոպայում արևային մարտկոցների մեծ քանակություն կա հսկայական մատակարարման պատճառով: Դա հանգեցրել է նրան, որ 2023 թվականին դրանց գները գրեթե կրկնակի նվազել են, և, ամենայն հավանականությամբ, այս տարի ևս գները կրկին կնվազեն։

Վահանակների արտադրողները ստիպված կլինեն կրճատել իրենց ծախսերը և նորարարություններ մտցնել մրցակցելու համար: Միայն ԱՄՆ-ում անցյալ տարվա վերջի դրությամբ կուտակվել էր մոտ 45 գիգավատ մոդուլ, իսկ ԵՄ-ում 90 գիգավատ, ինչը կրկնակի գերազանցում է 2024 թվականին նախատեսված թվից։

Արևային մոդուլների ավելցուկը հանգեցրել է արևային մոդուլների գների նվազմանը նախորդ տարվա ընթացքում գրեթե 50 %-ով, և ՄԷԳ-ն ակնկալում է, որ ավելցուկը կշարունակվի հասնելով ավելի քան 1100 ԳՎտ-ի 2024 թվականին և 1300 ԳՎտ-ի 2028 թվականին:

Միաժամանակ ԱՄՆ-ը, Հնդկաստանը և ԱՍԵԱՆ-ի երկրներն աշխատում են մոդուլային պանելների արտադրության բարելավման ուղղությամբ։ Սակայն Չինաստանը կգերազանցի նրանց բոլորին, կանխատեսումների համաձայն, մինչև 2028 թվականն արևային մոդուլների արտադրության ողջ հզորության 85 %-ը կլինի Չինաստանում: ՄԷԳ-ը կանխատեսում է, որ արևային մոդուլների շուկան կարող է ակնկալել ավելի ցածր գներ և նույնիսկ ավելի ինտենսիվ մրցակցություն արտադրողների միջև:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am