Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պատմության մեջ առաջին անգամ կարողացել են Արեգակի էներգիան հավաքել ուղեծրային արբանյակի միջոցով և այն փոխանցել Երկիր, ինչը կարևոր ձեռքբերում է էներգիայի մաքուր և կայուն աղբյուրների որոնման և այս ոլորտի զարգացման գործում։
NASA-ի և Կալիֆոռնիայի համատեղ գործունեության արդյունքում գիտնականները կարողացել են Երկրի ուղեծրում որոշակի էներգիա հավաքել, այնուհետև այն տեղափոխել մեր մոլորակի մակերես։
Երկրի վրա մարդիկ սովորել են օգտագործել արևի լույսն էներգիա արտադրելու համար, սակայն նույնիսկ ամենաառաջադեմ տեխնոլոգիաներն ունեն իրենց թերությունները: Օրինակ՝ ամպամած անձրևոտ օրերին արևային մարտկոցի հզորությունը կարող է նվազել 25 %-ով, իսկ գիշերը դրանք չեն կարող էներգիա արտադրել ընդհանրապես։ Մինչդեռ ուղեծրում տեղադրված արևային մարտկոցները կարող են շարունակաբար էներգիա արտադրել, եթե դրանք մշտապես ուղղված լինեն դեպի արևը։
Հայաստանն Արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Իրինա Մուրադյան