Շվեդիայի Ուպսալայի համալսարանի հետազոտողները հեղափոխական քայլ են կատարել արևային էներգիայի տեխնոլոգիաների ոլորտում՝ արևային տարրերի միջոցով էներգիայի արտադրության արդյունավետության համաշխարհային ռեկորդ սահմանելով։
Վերականգնվող էներգիան՝ հատկապես արևայինը, ողջ աշխարհում ավելի շատ ուշադրություն է գրավում որպես վնասակար արտանետումների կարևորագույն այլընտրանք, չնայած արտադրության և տեղադրման ծախսերի շոշափելի նվազմանը, արևային էներգիան առայժմ ապահովում է աշխարհի էլեկտրաէներգիայի արտադրության միայն 6 %-ը։
Բյուրեղային սիլիկոնի հիմքով արևային տարրերը, որոնք այսօր ամենաշատն են օգտագործում ողջ աշխարհում, ունեն էներգիայի վերափոխման արդյունավետության սահամանափակումներ։ ՕԳԳ-ն կազմում է ընդամենը 22 %։ Դա նշանակում է, որ արևային էներգիայի զգալի մասը մնում է չօգտագործված, ինչն ընդգծում է տեխնոլոգիական կատարելագործումների անհրաժեշտությունը։
Տանդեմային արևային տարրերը, որ առաջարկել են շվեդ գիտնականները, նույնիսկ գերազանցում են պերովսկիտի հիմքով արևային սարքավորումներին և նրանց պոտենցիալ ՕԳԳ-ն արդեն իսկ հասնում է 30 %-ի։ Միևնույն ժամանակ գիտնականները նշել են, որ հնարավորություն կա առաջիկա մի քանի տարիների ընթացքում տանդեմային արևային վահանակների ՕԳԳ-ն բարձրացնել 50 % և ավելի։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Մխիթարյան