spot_imgspot_img

Արևելյան Չինաստանում բացվել է «կանաչ» և «արևային» բազմահարկ ավտոկայանատեղի

Obzor.lt-ը գրում է, որ Արևելյան Չինաստանի Ցզյանսու նահանգի Վուսի քաղաքում գործարկվել է
բազմահարկ ավտոկայանատեղի, որը կարող է էլեկտրաէներգիա արտադրել միաժամանակ նվազեցնելով
ածխաթթու գազի արտանետումները: Այդ մասին հայտնել է Xinhua լրատվական գործակալությունը։

Ճապոնական Murata Manufacturing Co ընկերության ներդրման շնորհիվ է ստեղծվել այդ կառույցը:
Ավտոկայանատեղին զբաղեցնում է ավելի քան 20000 քառակուսի մետր տարածք և հագեցած է ավելի քան
1500 արևային մարտկոցներով։ Այն էլեկտրաէներգիան, որը կարող է արտադրել ավտոկայանատեղին մեկ
տարում, համարժեք է 300 տնային տնտեսությունների տարեկան էլեկտրաէներգիայի սպառմանը։

Էկոլոգիապես մաքուր ավտոկայանատեղին իր տեսակի մեջ առաջինն է, որը կառուցվել է այդ ճապոնական
ընկերության կողմից: Այն կարող է միաժամանակ տեղավորել 500 ավտոմեքենա և 1500 էլեկտրական
հեծանիվ։

Wuxi Murata Electronics ընկերության ամենամեծ արտադրական բազան Չինաստանում է, և
նրա ստեղծած ավտոկայանատեղին օգնում է նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները տարեկան մոտ
490 տոննայով: