Itspeaker.ru-ն գրում է, որ NASA-ն նախատեսում է փոքր տիեզերանավերի վրա տեղադրել Ascent Titan ճկուն արևային մարտկոցները, որոնք ավելի էժան կլինեն, քան դասական արևային մարտկոցները, բայց կապահովեն էներգիայի ինտենսիվության բարձրացում:
Ascent Titan արևային մարտկոցները ճկուն մոդուլներ են պատրաստված պղնձից, ինդիումից, գալիումից և սելենիդից։ NASA-ն արդեն փորձարկել է դրանք տիեզերական պայմաններում. MISSE-X նախագծի շրջանակներում, որտեղ այդ տեխնոլոգիան ցույց է տվել իր բարձր արդյունավետությունը։ Ֆոտովոլտային բջիջները կարող են երեք անգամ ավելի շատ էներգիա արտադրել, միաժամանակ լինելով շատ ավելի թեթև և էժան, քան՝ ավանդական արևային մարտկոցները, ինչը չափազանց կարևոր է տիեզերանավերի համար։
Փորձարկման հաջորդ փուլը տեղի կունենա օրերս Space-X-ի 30-րդ կոմերցիոն առաքելության շրջանակներում։ Եթե NASA-ի և Ascent-ի փորձագետները դրական գնահատեն թարմացված ճկուն արևային վահանակների օգտագործման արդյունավետությունը, ապա ամռանը դրանցով կհամալրվի գործակալության արբանյակներից մեկը, որը կուղևորվի անկախ «նավարկման»:
Հարկ է նշել, որ տիեզերական արդյունաբերությունն աստիճանաբար մեծացնում է իր մասնաբաժինը նորագույն տեխնոլոգիաների ստեղծման գործում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am