Հայաստանում արևային էներգիայի մասին խոսելիս՝ սովորաբար հիշատակում են այդ էներգիայի էժանությունը և ցածր ռեսուրսատարությունը, սակայն մոռանում են ընդգծել ամենակարևոր հանգամանքներից մեկի մասին։
Ի տարբերություն ատոմակայանների, ջերմաէլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների արևային էներգիան բացարձակ անվտանգ է, ինչպես նաև չի վնասում հանրության առողջությանը։ Ատոմային էներգիայի վնասակարության մասին կարելի է հատորներ գրել։ Ոչ պակաս վտանգավոր են նաև հիդրոէլեկտրակայանները, որոնք մեծ քանակությամբ ջրային ռեսուրսներ են վատնում՝ վնասելով հանրությանը։
Նույնն է նաև ջերմաէլեկտրակայանների դեպքում, քանի որ այրված գազերը կարող են աղտոտել մթնոլորտը։
Արևային էներգիան այն եզակի էներգիան է, որը բացարձակապես որևէ կերպ չի վնասում հանրային առողջությանը։ Եվ աշխարհի բազմաթիվ երկրներ, տուրք տալով արևային էներգիային և լրջմիտ քաղաքականություն վարելով արևային էներգիայի զարգացման ուղղությամբ, հաշվի են առնում նաև այս գործոնը։
Ցանկացած տան տանիքին կարելի է տեղադրել արևային վահանակներ, ցանկացած բնակավայրից ոչ հեռու փոքր տարածքի վրա կարելի է արևային պանելներ տեղադրել, և կազմակերպել էլեկտրաէներգիայի ստացման արտադրության գործը, և այդ ստացված էներգիան ոչ միայն որևէ արտանետում չի ունենա, այլ նաև հանրությանը կօգնի ավելի առողջ, անկախ և տնտեսող դառնալ: