spot_imgspot_img

Մայիսին Պալդիսկիի մոտ կգործարկվի 7,5 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան

Այս տարվա մայիսին էստոնիայի Պալդիսկիի քաղաքի մերձակայքում նախատեսվում է գործարկել 7,5 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանը, գրում է Err.ee-ն։

5 միլիոն եվրո արժողությամբ կայանը բաղկացած կլինի 13700 արևային վահանակներից, որոնք կտեղակայվեն 10,5 հեկտար տարածքում: Շինարարությունը սկսվել է անցյալ տարվա վերջից` «KC Energy» ընկերության կողմից։

Ընկերությունը նշել է, որ կայանի հզորությունը ծածկում է Պալդիսկի բնակելի սպառողների էլեկտրաէներգիայի կարիքների կեսը։ «KC Energy»-ն քաղաքային և արդյունաբերական սպառողներին առաջարկում է ուղղակի էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրեր կնքել, սակայն այս պահին նման պայմանագրեր չեն կնքվել, և արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է ուղարկել ընդհանուր ցանց: «KC Energy»-ն Էստոնիայում շահագործում է վերականգնվող էներգիայի 50 ծրագրեր, ներառյալ արևային և հողմային էլեկտրակայանները և էներգիայի պահեստավորումը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am