Կիպրոսի իշխանություններն արևային էներգիայի զարգացմանը երկրում նոր թափ հաղորդելու համար բավական ուշագրավ և արդյունավետ նախագիծ են մեկնարկել, և կղզու բնակիչները կկարողանան արդեն արևային մարտկոցներ տեղադրել իրենց տներում մայիսին՝ դրա համար պետական բավականին լուրջ աջակցություն ստանալով։
Կիպրոսի էներգետիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ արևային էներգիա բոլորի համար ծրագրի շահառուները կկարողանան արդիկանացնել իրենց տները։ Մասնավորպես, կառավարությունը բյուջեից բավականին լուրջ օգնություն է ցուցաբերելու բոլոր այն բնակիչներին, որոնք ցանկանում են իրենց տների տանիքներին արևային վահանակներ և մարտկոցներ տեղադրել։ Մեկ ամսվա ընթացքում արդեն 5000 դիմում է ստացվել։ Ծրագրի ընդհանուր բյուջեն, սկզբնական փուլում, 30 միլիոն դոլար է, սակայն անպայման ավելացվելու է, քանի որ այդ գումարը բավարար է միայն 6000 հայտի համար։ Ընդհանուր յուրաքանչյուր բնակիչ 375 եվրո դրամաշնորհ է ստանալու ամեն կիլովատ հզորության տեղադրման համար։ Սուբսիդավորման առավելագույն չափը կարող է հասնել 1.5 հազար եվրոյի, իսկ խոցելի խավերի համար միանվագ սուբսիդավորումը 1250 եվրո է, ֆոտովոլտային վահանակի յուրաքանչյուր կիլովատ հզորության համար, իսկ դրամաշնորհի առավելագույն գումարը կարող է հասնել 6250 եվրոյի, դա թույլ կտա ահռելի քանակությամբ ֆոտովոլտային վահանակներ տեղադրել կղզու գրեթե ամբողջ տարածքում։
Ըստ նախարար Պապանաստանսիոյի՝ կառավարությունը մտադիր է կղզու ամբողջ տարածքը պատել արևային վահանակներով, և մի քանի տարում Կիպրոսը 100 %-ով դարձնել արևային էներգիայից օգտվող պետություն։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Աննա Մամյան