spot_imgspot_img

Պերովսկիտից նոր արևային մարտկոցները կգործեն մոտ 30 տարի

Potokmedia.ru-ն գրում է, որ Փրինսթոնի գիտնականները մշակել և փորձարկել են նոր տեսակի պերովսկիտ արևային մարտկոց: Պարզվել է, որ այն դիմացկունության առումով իր նմանը չունի։

Փորձագետները կարծում են, որ իրենց գյուտը կլինի սիլիկոնե արևային մարտկոցների լավագույն անալոգը։ Միևնույն ժամանակ, պերովսկիտը ինքնարժեքով ավելի էժան է, ավելի հեշտ է արտադրվում, ինչպես նաև ավելի թեթև և ճկուն է: Այդ նյութի թույլ կողմը շրջակա միջավայրի և եղանակային պայմանների պատճառով աշխատանքի անկայունությունն է, սակայն փրինսթոնյան գիտնականները լուծել են այս խնդիրը` ամրացնելով սարքը։

Նրանք ստեղծել են ածխածնի, կապարի, յոդի և քլորի բարակ շերտ պերովսկիտը պաշտպանելու համար։ Նման պաշտպանիչ շերտի փորձարկումները հաջող են անցել:

Ըստ գիտնականների գնահատման` պերովսկիտից պատրաստված արևային մարտկոցները, որոնք պատված են պաշտպանիչ ծածկույթի շերտով, կարող են մինչև 30 տարի անխափան կերպով աշխատել դրսում: