spot_imgspot_img

Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է

Չինաստանի էներգետիկ վարչությունը հայտնել է, որ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում երկրում տեղադրվել է 45,7 գիգավատ արևային վահանակներ։ Թեև աճի տեմպերը տպավորիչ են այլ երկրների համեմատ, սակայն դանդաղել են նույն` անցած տարվա առաջին եռամսյակի կտրվածքով, ընդ որում դանդաղումը բավականին ակնառու է՝ 1 %։

Չինաստանը, որ նախկինի պես ածուխ է օգտագործում որպես իր էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր, անցած տարի ռեկորդային 217 գիգավատ արևային վահանակներ է տեղադրել, ավելին, քան երբևէ տեղադրել են Միացյալ Նահանգներում։ Ակնկալվում է, որ 2024 թվականի ընթացքում տեղադրված հզորությունները կհասնեն 220 գիգավատի, ինչը չափազանց մեծ ցուցանիշ է, բայց հաշվի առնելով այլ երկրների տեմպը` բավականին ետ է մնում արագության առումով։

Չինական իշխանությունները նշում են, որ դրա համար մի քանի առանցքային խնդիրներ կան, մասնավորապես անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումն է, որը հետ է մնում արևային վահանակների տեղադրման գործընթացից։ Հատկապես Չինաստանի անապատային և լեռնային գոտիներում ենթակառուցվածքներն այնքան զարգացած չեն, ինչպես մայրաքաղաքի, Շանհայի կամ Գուանջոյի նահանգներում, ու գրեթե մեկ տարի անց հնարավոր կլինի ողջ էլեկտրաէներգիան ստանալ արևային վահանակներից։

Ընդսմին, նշվում է, որ չինական իշխանությունները հսկայական գումարներ են հատկացրել երկրի բոլոր տարածքներում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և նոր պայմաններին մոտեցնելու համար։

Միևնույն ժամանակ Չինաստանը պահպանել է արևային վահանակներ արտահանողի իր առաջատարի դերը։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Սոնա Պողոսյան