spot_imgspot_img

Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան

Արևը էներգիայի անսպառ աղբյուր է, բայց մենք նոր ենք սովորում այն ​​արդյունավետ օգտագործել: Սիլիցիումային բջիջների վրա հիմնված ավանդական արևային մարտկոցները հասել են իրենց արդյունավետության սահմաններին: Բայց ի՞նչ կլինի, եթե ասեինք, որ գիտությունը գտել է այդ սահմանը հաղթահարելու և արևային էներգիայի ոլորտում իրական բեկում մտցնելու միջոց, գրում է Ixbt.com-ը:

Լիհայի համալսարանի հետազոտողները հեղափոխություն են կատարել ստեղծելով յուրահատուկ նյութ, որը կարող է անհավանական արդյունավետությամբ արևի լույսը վերածել էլեկտրականության։ Այդ հրաշքի հիմքում ընկած է քվանտային ֆիզիկայի կախարդությունը և ատոմների հնարամիտ մանիպուլյացիան:

Պատկերացրեք շերտավոր տորթ, որտեղ յուրաքանչյուր շերտ տարբեր նյութից է, հատուկ հատկություններով։ Գիտնականները վերցրել են գերմանիումի սելենիդի և անագի սուլֆիդի նման «կարկանդակ» և դրան ավելացրել «գաղտնի բաղադրիչ»՝ պղնձի ատոմներ: Ատոմային մակարդակի այդ «խոհարարական գլուխգործոցը» հանգեցրել է եզակի էներգետիկ վիճակների, դրանք կարող են արևից այնպիսի էներգիա վերցնել, որը ավանդական վահանակները պարզապես բաց են թողնում:

Ո՞րն է արդյունավետության նման թռիչքի գաղտնիքը։ Ստացվում է, որ ներմուծված պղնձի ատոմները ստեղծում են էներգիայի եզակի «թակարդներ»՝ միջանկյալ գոտու վիճակներ։ Այդ վիճակները նյութին թույլ են տալիս կլանել լույսը ոչ միայն սպեկտրի տեսանելի հատվածում, ինչպես դա անում են սովորական վահանակները, այլ նաև ինֆրակարմիրում, որը զգալիորեն ընդլայնում է կլանած էներգիայի քանակը:

Բայց դա դեռ ամենը չէ։ Նյութը ունակ է կլանվող ֆոտոնից մի քանի էլեկտրոններ առաջացնել հասնելով ավելի քան 190% արտաքին քվանտային արդյունավետության։ Կարծես թե արևի յուրաքանչյուր մասնիկ կրկնակի օգուտ է բերում: Այդ արդյունքը գերազանցում է սիլիցիումային նյութերի բոլոր հայտնի տեսական սահմանները և բացում է արևային էներգիայի զարգացման նոր դարաշրջան:

Իհարկե, լաբորատոր նախատիպից մինչև զանգվածային արտադրություն դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Բայց կարևորն այն է, որ նման նյութեր ստեղծելու տեխնոլոգիան արդեն իսկ կա։ Գիտնականները սովորել են ատոմները և մոլեկուլները ճշգրտությամբ ներդնել շերտավոր կառուցվածքների մեջ, կարծես թե ստեղծելով նանոճարտարապետության գլուխգործոցներ:

Այս հեղափոխական զարգացումը անհավանական հեռանկարներ է բացում։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ արևային էներգիան դառնում է մատչելի և արդյունավետ, որտեղ յուրաքանչյուր տուն կարող է դառնալ ինքնավար էլեկտրակայան:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am