Վալենսիայի նավահանգստային վարչությունն իրականացնում է նախագիծ, որի նպատակն է ապագայում ապահովել զրոյական արտանետումներ նավահանգստի գործունեության ընթացքում, գրում է shipping.ru-ն:
Ինչպես նշվում է Վալենսիայի նավահանգստային վարչության մամուլի հաղորդագրության մեջ, նավահանգիստը «կանաչ գոտու» վերածելու առաջին քայլը նավահանգստի մի քանի հատվածներում արևային մարտկոցների համալիրների գործարկումն է:
Նավահանգստի տարածքում արևային մարտկոցների համալիրը թույլ կտա տարեկան արտադրել 2297 ՄՎտժ էներգիա, ինչը միջինում կազմում է նավահանգստի տերմինալներում աշխատելու համար պահանջվող
էներգիայի 3,5 %-ը։
Արևային մարտկոցների համալիրը Principe Felipe ամբարտակի և Club Nautico
զբոսանավերի ակումբի միջև ընկած տարածքում 2023 թվականի վերջին սկսել էր գործել թեստային ռեժիմով և միացվել նավահանգստի էլեկտրացանցին 2024 թվականի հունվարի 1-ին: Այժմ այն աշխատում է ամբողջ հզորությամբ։
Արևային մարտկոցների ևս մեկ զանգված կտեղադրվի Վալենսիայի Եվրոպա տերմինալ տեղամասում գտնվող մեքենաների պահեստի տանիքին: Գումարային առումով այդ կայանքները կզբաղեցնեն ավելի քան 6 հազար քառակուսի մետր տարածք և կկարողանան արտադրել Վալենսիայի նավահանգստի տերմինալների
շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մինչև 22 %-ը։
Երկու ծրագրերն էլ ֆինանսավորվում են Եվրոպական միության և Իսպանիայի կառավարության վերականգնման, փոխակերպման և կայուն զարգացման ծրագրի միջոցներով:
Հիշեցնենք, որ Վալենսիայի նավահանգիստը Եվրոպայի հինգերորդ ամենաբանուկ նավահանգիստն է և ամենամեծն Իսպանիայում և Միջերկրական ծովի ավազանում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am