Արևային էներգիայի նախագծերը գրավում են ներդրողների հետաքրքրությունը, գրում է overclockers.ru-ն: Wien Energie ընկերությունը՝ Ավստրիայում էներգիայի առաջատար տարածաշրջանային մատակարարը, արդեն նախաձեռնել է մի քանի նմանատիպ նախագծեր Վիեննայում և թույլ է տվել էլեկտրաէներգիայի սպառողներին գնել արևային էլեկտրակայանների բաժնետոմսեր:
Հաղորդվում է, որ ընկերությունը գործարկել է իր 30-րդ արևային էլեկտրակայանը: Այն գտնվում է Wiener Linien տրանսպորտային ընկերության ավտոբուսային կայանատեղիի տանիքին՝ մայրաքաղաքի Լեոպոլդշտադտ թաղամասում։ 6574 քմ մակերեսով ֆոտովոլտային համակարգը՝ 1,4 մեգավատ դրվածքային հզորությամբ, կարտադրի այնքան էլեկտրաէներգիա, որը կբավարարի 803 տնային տնտեսությունների մատակարարման համար։ Բացի դա Wien Energie-ի բաժանորդները կարող են ձեռք բերել արևային էլեկտրակայանի բաժնետիրական փաթեթներ: Մեկ փաթեթն արժե 250 եվրո։ Մեկ ընտանիքի համար կարելի է գնել առավելագույնը 5 փաթեթ: Ներդրված գումարը վերադարձվում է վաուչերների տեսքով, որոնք կարող են օգտագործվել Wien Energie էներգիայի հաշիվը վճարելու համար: Նույն վաուչերները կարելի է օգտագործել WienMobil-ից հեծանիվներ վարձելու համար։ Բացի վաուչերից, բաժնետերը ստանում է շահաբաժին: Կախված արևային էլեկտրակայանի կողմից արտադրված իրական էլեկտրաէներգիայից, կարելի է ակնկալել վճարված գումարի վերադարձ 5 տարվա ընթացքում:
Համայնքային արևային էներգիան ավտոկայանատեղիների տանիքներին հնարավորություն է բնակչության համար մասնակցելու «կանաչ էներգետիկ անցմանը», ասել է Վիեննայի քաղաքային խորհրդի տնտեսագիտության, ֆինանսների և կոմունալ ծառայությունների գծով անդամ Պետեր Հանկեն: Նման տեսակի 30 էլեկտրակայան արդեն իսկ ստեղծվել է ընդամենը 12 տարում, հիշեցրել է Wien Energie-ի գործադիր տնօրեն Կարլ Գրուբերը։ «Տրանսպորտային Wiener Linien ընկերության տանիքներին ներկայումս տեղադրված են 12 ֆոտովոլտային համակարգեր», — պատմել է Wiener Linien-ի տեխնիկական մենեջեր Գուդրուն Սենկը: Նրա խոսքով, այդ համակարգերը կարտադրեն այնքան արևային էներգիա, որքան մեկ տարվա ընթացքում կսպառի 1700 երկու հոգանոց տնային տնտեսություն։
Մինչև 2024 թվականի վերջ ընկերությունը նախատեսում է տեղադրել ավելի քան 5 մեգավատ ընդհանուր հզորությամբ ֆոտոգալվանային համակարգեր, ընդ որում հասարակական տրանսպորտի ենթակառուցվածքը կօգտագործվի արևային մարտկոցների տեղադրման համար։
Wien Energie-ի առաջին արևային էլեկտրակայանը շահագործման է հանձնվել դեռ 2012 թվականին։
Մինչ օրս 12200 Վիեննայի բնակիչներ են մասնակցել կանաչ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային արտադրությանը։ Նրանք գնել են տասնյակ հազարավոր բաժնետոմսեր և ներդրել ավելի քան 40 միլիոն եվրո։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am