spot_imgspot_img

ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով

ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունը հրապարակել է էներգետիկայի զարգացման կարճաժամկետ կանխատեսումը, որում նշված է, թե էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր հզորություններն 2024 թվականին կաճեն 3, իսկ 2025 թվականին՝ 1 %-ով, և այդ ամենը հիմնականում տեղի է ունենալու էներգետիկայի վերականգնվող աղբյուրների շնորհիվ։

Քամու, արևային և հիդրոէներգետիկայի արտադրությունը 2023 թվականին ապահովել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 21 %-ը, վարչությունն ակնկալում է, որ 2025 թվականին այդ ցուցանիշը կաճի մինչև 24 %։

Արևային էներգիան էներգետիկ անցման հիմնական տանող ուժն է։ Ըստ փորձագետների՝ 2024 թվականին այն ապահովելու է 41 %-ով ավելի շատ էլեկտրաէներգիա, քան 2023 թվականին։

Նախորդ տարի արևային էներգիայի աճը կազմել է 19 ԳՎտ, իսկ այս տարի դա կարող է հասնել մինչև 34 ԳՎտ-ի։ Ակնկալվում է, որ 2025 թվականին արևային գեներացիայի ծավալը կաճի ևս 25 %-ով, ընդ որում` մասնագետները նշում են, որ արևային էներգետիկայի աճը՝ ԱՄՆ կառավարության հովանավորչական քաղաքականության և այլ երկրներից արևային սարքավորումների ու անհրաժեշտ հումքի ներկրման բարձր մաքսատուրքերի շնորհիվ, խոշոր ներդրումներ է բերելու երկրին և հնարավորություն է տալու էներգետիկայի մի զգալի մասը ստանալ արևից։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Աննա Մանուկյան