spot_imgspot_img

ԱՄՆ-ում 10 տարում արևային վահանկների թիվը եռապատկվելու է

ԱՄՆ Արևային էներգիայի արտադրողների ասոցիացիան կանխատեսում է արևային սարքավորումների կրկնապատկում մինչև 30 միլիոնի, արդեն 2030 թվականին, իսկ մինչև 2034 թվականն այդ թիվը կեռապատկվի՝ հասնելով 45 միլիոնի։

ԱՄՆ բնակելի հատվածին բաժին է հասնում բոլոր արևային վահանակների 97 %-ը։ Ներկայումս, երկրի ողջ տարածքում 5 միլիոնից ավելի արևային վահանակներ են տեղադրված։ Առաջատարը նահանգներից Կալիֆոռնիան է, որտեղ տեղադրված են բոլոր վահանակներից 2 միլիոնը։ Իլինոյսում և Ֆլորիդայում վերջին տարիներին նկատվում է արևային էներգետիկայի շեշտակի աճ։

2023 թվականի տվյալներով ԱՄՆ-ում տեղադրվել է 36 ԳՎտ արևային էներգիա միայն բնակելի հատվածում։ Նշենք, որ առաջին արևային վահանակն ԱՄՆ-ում հայտնվել է 1973 թվականին։

Ասոցիացիայի տվյալներով՝ արևային էներգետիկան երկրում 263 հազար աշխատատեղ է ստեղծել, իսկ անցած տարվա ընթացքում բնակելի տներում բոլոր արևային վահանակների 13 %-ն ունեցել է նաև էներգիայի կուտակիչներ։

Գործարար Իլոն Մասկը համաշխարհային ֆորումի ընթացքում նշել է, թե՝ «ԱՄՆ-ում արևային էներգիայի արժեքը կտրուկ նվազել է։ Էլեկտրաէներգիայի մարտկոցային պահպանման արժեքը վերջին 5 տարում նվազել է 10 անգամ»,-նշել է Մասկը և խորհուրդ տվել ավելի շատ տեղադրել արևային սարքավորումներ։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Պողոսյան