spot_imgspot_img

Չինաստանում ամենամեծ լողացող էլեկտրակայանն են կառուցում

Չինական ազգային ատոմային կորպորացիան մեկնարկել է աշխարհում ամենախոշոր ծովային արևային էլեկտրակայանի շինարարաությունը։ Նոր էլեկտրակայանը կառուցվում է Դեղին ծովի առափնյա հատվածում Յան Յունգան քաղաքում։

Ակնկալվում է, որ այս նախագիծը թույլ կտա տնտեսել տարեկան առնվազն 680 հազար տոննա ածխային համարժեք, կրճատել ածխաթթու գազի արտանետումները 1,77 միլիոն տոննայով։

Ծովային արևային էլեկտրակայանի նախագիծը բաղկացած է երկու մասից՝ ծովային և առափնյա։ Ծովային հատվածում տեղադրվելու են ավելի քան 3,3 միլիոն ֆոտոէլեկտրական մոդուլներ, որոնք միասին 480 զանգված են կազմելու։ Առափնյա հատվածում տեղադրվելու է կուտակման համակարգը՝ 400 մեգավատ ժամ հզորությամբ։

Արդեն 2024 թվականին նախատեսված է համակարգի միացումն ընդհանուր էներգահամակարգին, իսկ լիակատար հզորության էլեկտրակայանը կհասնի 2025 թվականին։ 25 տարվա շահագործման ընթացքում տարեկան միջին արտադրությունը հասնելու է 2,2 միլիարդ կիլովատ ժամի, ինչը թույլ կտա բավարարել 230 հազար մարդու կարիքները։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»:

Մերի Մամյան