Ռուսաստանում արևային էլեկտրակայանների շուկայի ծավալը 2024 թվականին կարող է լինել մոտ 55–60 ՄՎտ։ Այդ մասին հայտնել է Smart Energy ՍՊԸ-ն, գրում է eprussia.ru-ն։
Արևային էլեկտրակայանների (ԱԷԿ) հաճախորդների մոտ 50 %-ը առևտրային ձեռնարկություններ են։ Նրանք բիզնես կենտրոնների, առևտրի կենտրոնների, սննդի շուկաների և խանութների, ավտոտեխսպասարկման, սառնարանային պահեստների, հյուրանոցների, սպա համալիրների տերերն են: Արևային մարտկոցների շնորհիվ ձեռնարկատերերը կարող են խնայել տարեկան էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման մինչև 70 %-ը:
Ըստ Smart Energy ՍՊԸ-ի զարգացման տնօրեն Դմիտրի Կոնյաևի արևային մարտկոցների պահանջարկը զգալիորեն մեծանում է էներգիայի մեծ սպառում ունեցող ոլորտներում, որտեղ էլեկտրաէներգիայի գինը բարձր է, և սպառումը հիմնականում տեղի է ունենում շուրջօրյա: Էներգիայի այլընտրանքային աղբյուրները, ներառյալ արևային մարտկոցները, զգալի տարածում ունեն նաև գյուղատնտեսության ոլորտում (ընկերության բոլոր պատվերների մոտ 25 %-ը): Այդ ոլորտում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես գյուղատնտեսական մթերքների մշակությամբ, այնպես էլ դրանց վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունները (ձկնորսական տնտեսություններ, թռչնաֆաբրիկաներ, խոզաբուծարաններ, գինեգործարաններ, ջրաղացներ)։ Պահանջարկի ևս 15 %-ը գալիս է արդյունաբերական ձեռնարկությունների սեփականատերերից (մետաղների վերամշակում, երկրորդային հումքի վերամշակում, պլաստիկ պատուհանների արտադրություն, կահույքի գործարաններ), իսկ մնացած 10 %-ը նավթի, գազի և հանքարդյունաբերության ոլորտների ընկերություններից։
Դմիտրի Կոնյաևն ասել է, որ արևային էլեկտրակայանն արագ վճարում է իր համար և հնարավորություն է տալիս երկար ժամանակ ոչ միայն խնայել, այլ իրական եկամուտ ստանալ։ Նա նշել է, որ այդ ճշմարտության ըմբռնումը հետզհետե գալիս է շուկայի շատ մասնակիցների մոտ, և դրա պատճառով արևային էլեկտրակայանների պահանջարկը տարեցտարի ավելանում է, և շուկան տարեկան աճում է առնվազն 10 %-ով։ Նրա հաշվարկներով այս տարի արևային էներգիայի շուկայի ծավալը կկազմի մոտ 55–60 ՄՎտ։ Բացի այդ, Դմիտրի Կոնյաևը հայտնել է, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում իրենց ընկերությունն արդեն գործարկել է 1,5 ՄՎտ արևային էլեկտրակայաններ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am