spot_imgspot_img

Haidegg. Այգիների վրայի ֆոտոգալվանային տանիքները թույլ են տալիս պտղատու ծառերին ավելի լավ աճել

Պտղատու մշակաբույսերի վերևում գտնվող ֆոտոգալվանային վահանակները ոչ միայն էլեկտրաէներգիա են արտադրում, այլ նաև բույսերին պաշտպանում են ցրտահարությունից և անձրևից, գրում է overclockers.ru-ն: Դա ցույց են տալիս Haidegg պտղաբուծության և խաղողի աճեցման փորձարարական կայանի առաջին արդյունքները, որը երկու տարի փորձարկում է իր գյուղատնտեսական ֆոտովոլտային համակարգը։ «Կլիմայի փոփոխությունը շատ բան է բերում՝ կարկուտ, շոգ, ցրտահարություն, չոր եղանակներ», — ասել է նախագծի տնօրեն Լեոնարդ Շտայնբաուերը:

Խնձոր, կեռաս, ծիրան, սալոր և այլն, յոթ տեսակի մրգեր են աճում 1134 ֆոտոգալվանային մոդուլների տակ Գրացի արևելքում մոտ 5000 քառակուսի մետր տարածքում: Տանիքները 49 % թափանցիկ են և, հետևաբար, ունեն մի փոքր ավելի ցածր էներգիայի արտադրության կատարողական:

Համեմատելու համար ֆոտոգալվանային համակարգի ազդեցությունը բերքի, մրգի որակի և բույսերի առողջության վրա, մրգերի նույն տեսակներն աճեցվում են զուգահեռ այլ տեղ, երբեմն պաշտպանիչ ցանցերի տակ: Ապրիլի վերջին ցրտահարությունից հետո պարզ է դարձել, որ առանց տանիքի ծառերը շագանակագույն, չորացած տերևներ ունեն և մայիսի կեսերին քիչ պտուղներ են երևում: Արևային մարտկոցների տակ գտնվող ծառերը շատ ավելի մեծ են և արդեն փոքրիկ պտուղներ են տալիս։ «Ֆոտովոլտաիկներն ապահովում են, որ ծառերը մնան առողջ և ավելի լավ աճեն մինչև աշուն», — բացատրել է Շտայնբաուերը:

Ֆոտովոլտային տանիքների տակ գտնվող ծառերն ավելի բարձրորակ ծաղկաբույլեր ունեն: Դեռ վաղ է ասել, թե որքանով են մոդուլները կարողացել պաշտպանվել դրանց ապրիլյան ցրտահարությունից։ Ամեն դեպքում, արդեն պարզ է, որ ֆոտովոլտային համակարգում ջերմաստիճանը մոտավորապես 0,25 °C-ով բարձր է լինում։ Դա պայմանավորված է հովանոցային էֆեկտով: Ճիշտ այնպես, ինչպես ծածկի տակ գտնվող ամեն ինչ, պանելների տակ ևս ջերմաստիճանը մի փոքր ավելի բարձր է լինում:

Ֆոտովոլտային տանիքը նաև պաշտպանում է պտղատու մշակաբույսերն անձրևից: Haidegg-ի թվերը ցույց են տալիս, որ մոդուլների տակ տերևների օրական խոնավության տևողությունը զգալիորեն ավելի կարճ է: Դա նշանակում է, որ սնկերի դեմ պայքարող քիմիական նյութերը, ինչպիսիք են օրգանական գյուղատնտեսության մեջ օգտագործվողները, կարող են չօգտագործվել:

Շտայնբաուերի խոսքով կարկուտը դեռևս չլուծված խնդիրներից է. «Կարկուտի հատիկները հարվածում են արևային մոդուլներին, ապա թռչում  ընկնում բույսերի վրա, բայց, իհարկե, ավելի թույլ ուժով»:

Արևային համակարգը տարեկան արտադրում է մոտավորապես 385,000 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը հիմնականում օգտագործվում է Haidegg նախագծի կողմից։ Համակարգը կառուցվել է Ecowind-ի կողմից և շահագործման է հանձնվել 2022 թվականի հունիսին։ Նշենք, որ հետազոտությունները կշարունակվեն առաջիկա տարիներին կայուն կենսառազմավարություն մշակելու համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am